Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

22 նոյ 2019 12:32

Տեսանյութ. Ի՞նչ է նշանակում ինքն իրեն համեմատել Քրիստոսի հետ.Միլանի հայկական եկեղեցում ադրբեջանցու մասով Փաշինյանին զգուշացրել էին

Էս մարդուն այնքան են ասել, որ ինքը փրկիչ է, որ նա հավատացել է, թե կարող է ինդենտիֆիկացվել Հիսուս Քրիստոսի հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ խոսելով Իտալիայում Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին, ով իրեն համեմատել էր Քրիստոսի հետ:
Մադաթյանի կարծիքով, ՀՀ վարչապետի «իտալական այցը» անարդյունավետ է, սակայն գնահատականներ տալ չցանկացավ՝ դա թողնելով քաղաքագետներին:
«Իհարկե հակասություններ կան ասֆալտին փռելու, պատերին ծեփելու և բարություն քարոզելու միջև: Սակայն հանրությունը դրա վրա աչք է փակում և համարում ենք, որ ասֆալտին ծեփելը բարության արտահայտում է: Մենք էլ կսովորենք, որ նման բարություն պետք է դրսևորել»,-ասաց հոգեբանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանցու հետ կապված միջադեպին, Մադաթյանը նշեց, թե չի կարծում, որ վարչապետի «ախրանան» այդքան թույլ է, որ «բլոգերն» իր ոտքով գար ու մտներ եկեղեցի. «Կարծում եմ, որ դա զգուշացված էր»:

Մադաթյանի խոսքերով, նույնիսկ Հայաստանում, երբ ապահով է, վարչապետին դժվարությամբ են հասնում հարց տալու համար, ինչում այս ընթացքում շատերն եմ համոզել. «Երբ գալիս են կառավարության մոտ իրենց հարցերը բարձրացնելու, շատ դեպքերում վարչապետը նույնիսկ չի իջնում ու հանդիպում մարդկանց հետ, իսկ այս դեպքում ադրբեջանցուն թույլ տրվեց անմիջական շփում ունենալ նրա հետ:
Սա ինչ-որ պոպուլիստական քայլ էր:

Եվ ամենահետաքրքիրը Փաշինյանի հակադարձումն էր: Նա հակադարձեց Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի նվաճումներով, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշոման հարցում: Նրանք իրենց կյանքը վտանգելով արել են այնպես, որ մենք այսօր ունենանք անկախ Արցախ: Այսօր այդ մարդիկ անձնական կտտանքների են ենթարկվում նրա կողմից»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր