Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ          Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել       Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը    

22 նոյ 2019 13:10

2-րդ վետոն՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա. օրենսդրություն ընդունելու ճիշտ ժամանակը չէ

ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա. այս անգամ վետոն կիրառել է ԱՄՆ Ջորջիա նահանգի հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն։
Սենատոր Ռոբերտ Մենենդեզի ներկայացրած բանաձևը կոչ էր անում հետևել Ներկայացուցիչների պալատին ու ընդունել Սենատի 150 բանաձևը: 
Դևիդ Փերդյուն իր վետոն բացատրել է նրանով, որ այժմ օրենսդրություն ընդունելու ճիշտ ժամանակը չէ։
Ռոբերտ Մենենդեզն ի պատասխան ասել էր, որ գիտակցում է, որ օրենսդիր աշխատանքը բանակցություններ և պայմանավորվածություններ է նախատեսում և ասել, որ երբ բանաձևի դեպ հանդես եկող սենատորներին անհրաժեշտ լինի իր ձայնը այս կամ այն օրինագծի օգտին, ապա ինքը պահանջելու է ի պատասխան փոխել դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հարցում։
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը կոչ է անում ճնշում գործադրել սենատոր Փերդյուի նկատմամբ՝ հանելու վետոն ու թույլ տալ գործընկերներին՝ քվեարկություն անցկացնել Սենատում։
Նշենք, որ Սենատի յուրաքանչյուր սենատոր վետո կիրառելուև իրավունք ունի։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրահամն էր Սենատում վետո դրել  Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր