Կենդանակերպի նշաններ, որոնք պատրաստ են սիրել ամբողջ կյանքում          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում    

22 նոյ 2019 13:28

Տեսանյութ. Քոչարյանին սպանելու նպատակով քիլերներ են բերվել Հայաստան.Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրն է պատվիրել

Նախկին գործարար Ստեփան Սամվելյանը պնդում է, որ 2001 թվականին այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին սպանելու նպատակով Ռուսաստանից վարձու մարդասպաններ է հրավիրել Հայաստան, գրում է Հրապարակը:
Հրապարակի հետ զրույցում Սամվելյանը ասաց, որ մոտ 6 ամիս առաջ ինքնախոստովանական ցուցմունք է տվել Ազգային անվտանգության ծառայությունում։ Սամվելյանի պնդմամբ՝ քիլերներին Հայաստան է հրավիրել Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբոր՝ Արմեն Սարգսյանի հորդորով․
«2001 թվականին արդեն ապրում էի Երևանում։ Հոկտեմբերի 27-ը արդեն եղել էր։ Արմեն Սարգսյանի՝ 2 ամիս ինձ խնդրելուց հետո ռուսաստանից քիլեր հրավիրեցի։ Մարդիկ եկան, մեքենա առան ընկան հետևից, Քոչարյանի տեղաշարժը ուսումնասիրեցին։ Քիլերին կանչեցի, որ Քոչարյանին վերացնեն, քանի, որ ինչ-որ տխուր բաներ էր ընկել ականջս, մի խոսքով համաձայնեցի։ Մարդիկ եկան, նստեցին Քոչարյանի պոչին։ Մանրամասն ասել չեմ կարող, քանի որ ստորագրել եմ, որ նախաքննական գաղտնիքը չեմ բացահայտելու, բայց այդ գաղտնիքը ես այդպես էլ չեմ հասկանում, արդեն 6-7 ամիս է նախաքննության գաղտնիք են ասում, ասում են՝ քննություն է գնում, կարող է՝ ես զրպարտում եմ էդ մարդուն, եկեք, ինձ փակեք։ Էս մարդիկ եկան, ինքը չէր կարողանում կողմնորոշվել՝ Ռոբերտ Քոչարյանի՞ն սպանել, թե՞ Սերժ Սարգսյանին, ծանրութեթև անելով կանգնեց Քոչարյանի գլխին։ Ես համաձայնեցի, տղաները նստեցին էդ ճանապարհի վրա, որտեղով որ Քոչարյանը պիտի անցներ, հետո արդեն պատրաստ էին, որ պիտի վերացնեին ․․․։ Ես իմ կյանքում հավ չեմ մորթել, բայց ինչ անում եմ, անում եմ փայլուն։
Թե կինոներո՞ւմ էր տեսել, թե որտեղ, ինձ ասաց, որ Քոչարյանից հետո ռուսներին էլ պետք է սպանեք։ Ես հասկացա, որ ես իմ ամեն ինչը «վարի եմ տալիս» , պարտքի տակ ընկա, քիլերներին փող տվեցի, գնացին։ Հետո պարզվեց, որ Արմեն Սարգսյանը ջերմացել է Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ․․»,- ասաց Սամվելյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր