«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

22 նոյ 2019 13:47

9-ամյա հրաշամանուկը. նրա մտքի արագությունը զարմացրել է, ինչ է կատարվում նրա գլխում

Առաջին հայացքից բելգիացի Լորան Սիմոնսը նման է ցանկացած այլ 9-ամյա տղայի, սակայն երբ նա սկսում է նկարագրել իր աշխատանքը Նիդեռլանդների համալսարանում, արդեն պարզ է դառնում նրա հրաշամանուկ լինելը։ Այս մասին գրում է euronews-ը։
«Այն, ինչ մենք անում ենք, նեյրոններ տեղադրելն ու կապ հաստատելն է՝ տեսնելու, թե ինչպիսին է ուղեղի ռեակցիան դեղորայքին»,-ասում է Լորանը։
145 IQ-ով բելգիացի տղան շուտով կդառնա աշխարհում համալսարանի ամենաերիտասարդ շրջանավարտը, երբ հաջորդ ամիս ավարտի Էնդհովենի տեխնոլոգիական համալսարանն ու կստանա էլեկտրատեխնիկայի բակալավրի աստիճանը:
«Ես պլանավորում եմ սկսել իմ դոկտորանտուրան և մի քիչ էլ բժշկություն սովորել, բայց մինչ այդ պետք է  արձակուրդ գնամ», - ասել է Լորանը իր հետագա ծրագրերի մասին։
Մոտ մեկ տարում ավագ դպրոցն ավարտելուց հետո Լորանը, որը ծնվել է Բելգիայում, բայց այժմ բնակվում է Նիդերլանդներում, ընդունվեց համալսարան և մոտ 9 ամսում ավատեց  բուհական եռամյա բակալավրի ծրագիրը:
«Նրա մտքի արագությունը, մենք չենք պատկերացնում, թե ինչ է կատարվում նրա գլխում: Նա միգուցե երեք անգամ ավելի խելացի է, քան երբևէ մեր ունեցած ամենախելացի  ուսանողը»,-ասել է ծրագրի ղեկավար Սոջերդ Հուլշոֆը:
Իսկ երբ Լորանը համալսարանում չէ, ապա սիրում է քայլել շան հետ, խաղալ Minecraft ու Fortnite, կամ նկարներ տեղադրել Instagram-ում:
Լորանի հայրը՝ Ալեքսանդրը, չի համարձակվում կանխատեսել Լորանի ապագան, քանի որ նա կոտրել է մինչ այժմ բոլոր սպասելիքները։
«Այն, ինչ նա այժմ անում է, ուղղակի խաղ է կրթության հետ, նա պարզապես խաղում է։ Եվ դա նորմալ է մեզ համար», - ասել է Ալեքսանդրը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր