Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

23 նոյ 2019 13:34

Ինչո՞ւ են քաղցկեղ ունեցողներն այդքան դժվար բուժվում

Ուռուցքային բջիջներում պարունակվում են մեծ քանակությամբ արտաքրոմոսոմային ԴՆԹ-ի օղակաձեւ մոլեկուլներ, որոնք առանցքային դերակատարում ունեն բուժմանը դիմադրելու քաղցկեղի ունակության մեջ: Այս մասին հայտնում են Սան Դիեգոյում Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները:
MedicalXpress-ի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ մասնագետները օղակաձեւ ԴՆԹ-ի անալիզ են կատարել սեքվենիրացման միջոցով, որը հնարավորություն է տալիս պարզել մոլեկուլի նուկլեոտիդային հաջորդականությունը եւ ըստ դրա վերականգնել ԴՆԹ-ի արդեն եռաչափ կառուցվածքը, ինչպես նաեւ էներգետիկ կարգավորման պատկերը, որն ազդում է գեների ակտիվության վրա:
Պարզվել է, որ քաղցկեղային ուռուցքներում օղակաձեւ ԴՆԹ-ն բարձր ակտիվություն ունի եւ նպաստում է աճի գործոնների ու այլ միացությունների սինթեզին, որոնք էլ նպաստում են ուռուցքների զարգացմանը: ԴՆԹ-ի նման ձեւը տիպական չէ մարդկային բջիջներին եւ ավելի շատ հիշեցնում է բակտերիաների ԴՆԹ-ն: Հենց այսպիսի ԴՆԹ է հայտնաբերվում քաղցկեղի 50 տոկոս դեպքերում:

Անցյալում տարածված կարծիք կար, որ արտաքրոմոսոմային ԴՆԹ-ն հազվադեպ է հանդիպում, բայց 2014 թվականին Փոլ Միշելը եւ նրա գործընկերները հայտնաբերել են, որ ԴՆԹ-ն կենտրոնական դերակատարում ունի գլխուղեղի որոշ ուռուցքների դեղորայքային կայունության մեջ: Արատավոր բջջի կիսվելու ժամանակ դուստր բջիջները ստանում են քաղցկեղածինների միանգամից մի քանի կրկնօրինակներ, ինչը նրանց համար արագ էվոլյուցիա եւ կենսունակություն է ապահովում: Սա տարբերվում է սովորական միտոզից, որի դեպքում տեղի է ունենում միայն քրոմոսոմների պատճենում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր