Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

23 նոյ 2019 17:10

Լավ, սենց անարգա՞նք գիտնականների հասցեին. Գեւորգ Պետրոսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Չէի սպասի, որ երկրի փաստացի առաջին դեմքը հայ գիտնականի համար մի սուրճն էլ շատ կհամարի։ Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։
Պատգամավորի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Գիտնականին սուրճն էլ է՞ շատ...



Ինչն ինչ, բայց չէի սպասի, որ երկրի փաստացի առաջին դեմքը Հայ գիտնականի համար մի սուրճն էլ շատ կհամարի: Մի՞թե իրոք նա այդ կարծիքին է, որ գիտնականների առաքելությունն ինստիտուտներում սուրճ խմելն է... Նման կարծիք ունենալը մեղք է, անկեղծ եմ ասում...
Դե գիտնականի ղադրը հո ամեն մեկին հասու չէ...
Լավ, սենց անարգա՞նք գիտնականների հասցեին:
Չնայած՝ ինչու՞ եմ զարմանում: Այդ ասողն ատամներով պահում է կրթության ոչ բարով մի նախարարի, ով անգամ չորս տող չի կարողանում մտապահել:
Պարզ չի՞ գիտնականի արժեքն այս իշխանության համար...

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր