Այս բնական միջոցը կօգնի ազատվել հազից, բրոնխիտից, շնչուղիների հետ կապված խնդիրներից          Ինչ է խոստանում Չինական հորոսկոպը կենդանակերպի նշաններին դեկտեմբերի 15-19-ի համար       Դեկտեմբերի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 նոյ 2019 11:47

Սուխումի կենտրոնում օրենքով գողերի գնդակահարության տեսանյութը հրապարակվել է համացանցում

Անվտանգության տեսախցիկները արձանագրել են Սուխումի կենտրոնում գտնվող «Սան Ռեմո» ռեստորանում երկու «օրենքով գողերի» վրա հարձակման տեսարանը: Կադրերում երևում է, որ օրենքով գողերից մեկը մահացու կրակոցից որոշ ժամանակ անց ողջ է մնացել:

Տղամարդը և կրակոցից վիրավորված 22-ամյա մատուցողուհի Դոմինիկա Ակիրտավան ընկած են եղել հաստատության մուտքի դիմաց: Միևնույն ժամանակ, հանցավոր հեղինակության գործընկերները միանգամից վազել են նրա մոտ և փորձել օգնել՝ ուշադրություն չդարձնելով աղջկան: Դեպքի վայրից փախուստի դիմածներին հետապնդել են ոստիկանները։ Շուտով նրանք գտել են հանցագործների այրված մեքենան և սպանության գործիքները՝ ավտոմատներ և ատրճանակներ:
Ավելի վաղ դիմակավորված անձինք սպիտակ Toyota Mark 2-ով մոտեցել են «Սան Ռեմո» ռեստորանին և կրակ բացել այցելուների վրա: Ենթադրվում է, որ թիրախը եղել են օրենքով գողերը: Տեղում մահացել են հանցավոր աշխարհի երկու հեղինակւթյուններ՝ Աստամուր Շամբան և Ալխաս Ավիդզբան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր