Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում       Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»    

25 նոյ 2019 12:05

Սույն օգտատերը ստիպված պիտի լինի ապացուցել նաև իմ պլանքյաշ լինելը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Սիրելիներս, անչափ շնորհակալ եմ ծննդյանս տարեդարձի առթիվ ստացած բազմաթիվ շնորհավորանքների, բարեմաղթանքների, ոգևորող և միաժամանակ պարտավորեցնող ջերմ խոսքերի համար։
Տարեդարձիս առիթով երեկ առավոտյան հարազատներիս հրավիրել էի խաշի։ Հավաքույթի ավարտին վճարեցի 290 հազար դրամի կարգի գումար։ Ի դեպ, քիչ առաջ տեսա իմ և այս միջոցառման մասին մի զզվելի գրառում, որում առկա ստի, վիրավորանքների և զրպարտության համար դատական հայց եմ ներկայացնելու հեղինակի դեմ։
Գրառման հեղինակը ոչ թե սխալ տեղեկություններ ունեցող մի քաղաքացի այլ էժանագին խաբեությամբ և մանիպուլիացիայով մեր քաղաքական թիմին վարկաբեկելու համար ջանք չխնայող մեկը՝ կարծեմ ինչ֊որ "Իրազեկ ..." ՀԿ ղեկավար, "Անտիֆեյք" կայքի հիմնադիր ու քաղաքական առաջնորդության հայտ ներկայացնող մեկը։
Գրառման մեջ կասկած է հայտնվում, թե ինչպես ես այդ հաշիվը կարող էի վճարել՝ ապրելով միայն աշխատավարձով։ Դե ինչ, եթե դա է հույսներդ՝ մեզ կապել ինչ֊որ կոռուպցիոն ապօրինի եկամուտների հետ, ապա ձեր գործն ավելի անհույս է և դուք ավելի անճար, քան ինձ թվում էր։
Նաև պնդում է արվում, թե ես այդպիսի բան ինձ նախկինում չէի կարող թույլ տալ, ու անգամ իմ ապառիկները չէի կարողանում փակել։ Ասեմ, որ մինչև ԱԺ պատգամավոր ընտրվելը ես շատ բարձր վարձատրվող աշխատանքներ եմ ունեցել։ Ասենք՝ այժմյան աշխատավարձիս շուրջ կրկնակին։ Իսկ ապառիկի վերաբերյալ կատակս կարող եք գտնել ԱԺ համապատասխան նիստի տեսագրությունում՝ ասում եմ, որ ես մոռացել էի վճարել ՃՈ տուգանքը, ինչի համար էլ հաշիվներս սառեցվել էին։ Այս թեման այլ լույսի ներքո ներկայացնողներն ուղղակի էժանագին և անպատիվ խաբեություն են անում։
Ավելորդ եմ համարում ասել, որ սույն օգտատերը ստիպված պիտի լինի ապացուցել նաև իմ պլանքյաշ լինելը։
Ինչ վերաբերում է ռեստորանների ցանցին, որի անունը դեռ չեմ նշում, կարծում եմ այդ ընկերությունը պետք է հրապարակավ ներողություն խնդրի հաճախորդի տվյալների հրապարակման համար և հանուն իր իսկ բարի համբավի պարզի իր ներսում այդ հրապարակման աղբյուրը»։
***
Այսօր Պանդոկ Երևան ռեստորանների ցանցը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ ներողություն խնդրելով Արարատ Միրզոյանից արտահոսքի համար։


«Հարգարժա՛ն պարոն Միրզոյան, 
«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի տնօրինությունն ու աշխատակազմը հայցում է Ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի և նման անհարմարություն պատճառելու համար: Մեր ցանցը Երևանում գործում է 2006 թվականից և վայելում է երևանցիների և քաղաքի հյուրերի սերն ու վստահությունը: Մեր համար մեր աշխատանքում ամենակարևորն ու առաջնայինը յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունն է: Ստեղծված իրավիճակում մեր աշխատակիցը թույլ է տվել կոպտագույն սխալ՝ խախտել մասնագիտական էթիկայի սկզբունքները։
Մեր ընկերության ղեկավարությունն անթույլատրելի է համարում նման անտեղի շահարկումները և կրկին անգամ ներողություն խնդրում մեր աշխատակցի անթույլատրելի վարքագծի համար։»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր