Ռուսատանի Դուբնա քաղաքում հայ է սպանվել,մտավախություն կա ,որ այն կորակվի «անզգուշությամբ մահ պատճառելը»

Ակումբում նրանք հանդիպել են իրենց ծանոթներին, որոնց թվում եղել է քաղաքի բնակիչ ոմն Սերգեյ Շ.-ն (կասկածյալի տվյալները ճշտվում են): Ավելի վաղ նա կոնֆլիկտ է ունեցել շրջապատի հետ, որում եղել է գյումրեցի Երեմ Գեւորգյանը: Ակումբում շփման ընթացքում կոնֆլիկտը հարթվել է, թվում էր, թե բոլոր հարցերը լուծվել են:
Սակայն ավելի ուշ, երբ Երեմն ու իր զարմիկը ծխել են շենքի մոտքի մոտ, նրանց վրա հարձակվել է վերոնշյալ անձը: Հարվածի հետեւանքով Երեմը ընկել է եւ կյանքի հետ անհամատեղելի գլխի վնասվածք ստացել, իսկ նրա զարմիկը միջին ծանրության վնասվածք է ստացել:
Նախնական տվյալներով՝ իրավապահները ձերբակալել են կասկածյալին, սակայն տուժած կողմի հարազատները մտավախություն ունեն, որ նրան կարող են ազատ արձակել, քանի որ վերջինս ավելի վաղ աշխատել է ՆԳՆ կառույցներում:
Հարազատներին արդեն հայտնել են, որ, հնարավոր է, տվյալ դեպքում կիրառվի ՌԴ ՔՕ 109-րդ հոդվածը՝ «անզգուշությամբ մահ պատճառելը»: