Եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել խաղաղությունն ամբողջական հաստատված է          Ռուսները ցանկանում են մոտ 6,000 քառակուսի կիլոմետր տարածք, ուկրաինացիները՝ անվտանգության երաշխիքներ       Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին    

25 նոյ 2019 16:48

Նյուրնբերգյան դատավարությունն այսքան երկար չի տևել. Արամ Մանուկյանը՝ Մարտի 1-ի գործով դատավարության մասին

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ Մարտի 1-ի գործն իրենց ցանկալի արագությամբ չի ընթանում: «Մենք վստահ ենք, որ փաստերն այնքան շատ են, վկայություններն այնքան բազմազան ու հիմնավորված, փաստաթղթավորված, որ հարկավոր է արագ անել գործընթացը: Մի տեսակ հոգնեցնելու ձևով է գնում գործընթացը»,- ասաց նա:
Հարցին, թե դա միտումնավո՞ր է արվում, Ա. Մանուկյանը նկատեց, որ միտումնավորություն կա միայն մեկ՝ Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից: Նրանք ձգձգելու մարտավարություն են որգեգրել: «Ես կարծում եմ, որ դատավորն ամեն ինչ պետք է անի, որպեսզի մեղադրական ճառը դատարանում ընթեցվի: Նյուրնբերգյան դատավարությունը 1946թ. այսքան երկար չի տևել: Սա իրավական գործընթաց չէ: Սա պատմական նշանակության գործընթաց է, որը մեր ժողովրդի ճակատից պետք է այդ խարանը մաքրի»,- ամփոփեց ՀԱԿ փոխնախագահը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր