Մարդիկ նստած վանկարկում են «մարդասպան».Տեսեք, թե ովքեր են խոսում վիրավորելուց
![](https://analitik.am/wp-content/uploads/news/2019/11/32744_Levon-Qocharyan_M.jpg)
Նիստի ընդմիջմանը, Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սխալ է կարծիքը, թե ինքն է աջակիցների մասով որոշում ընդունողը. «Ես չեմ նրանց ասող-չասողը: Բացի դրանից, հենց այս դատարան մտնելիս նրանց աջակիցները վիրավորեցին ինձ, քիչ առաջ ևս: Դա մշտական բնույթ է կրում, ես չեմ էլ պատասխանում: Ես պատասխանելու կարիք չեմ տեսնում»:
«Մարդիկ նստած վանկարկում են «Մարդասպան»: Ինչո?ւ են նման բան վանկարկում, եթե նույնիսկ մեղադրանքում մարդասպանությունների մասին հարց չկա: Կամ նույն Սարգիս Քլոյանի հարցազրույցը նայեք, որ ասում է՝ դուրս էին եկել փողոց, որպեսզի թուրքի լամուկների հախից գային: Տեսեք, թե ովքեր են խոսում վիրավորելուց: Նրանք տարիներ շարունակ վիրավորում են: Իսկ մենք ի՞նչ պետք է ասենք իրենց ստերի ու հայհոյանքների մասին»,-ասաց Լևոնը:
Երկրորդ նախագահի որդու խոսքերով, վիրավորելը սխալ է. «Ես հորդորում եմ բոլոր վիրավորոներին զերծ մնալ դրանից: Պետք չէ վիրավորել: Սակայն վիրավորանքի մասին խոսում են մարդիկ, ովքեր դրա հիմքում են»։