«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

27 նոյ 2019 10:17

«Հոկտեմբերի 27-ի» գործը քննող դատավորը ԱԱԾ-ի տեսադաշտում է. «Ժողովուրդ»

«Նոյեմբերի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ բացահայտել է բարձրաստիճան պաշ­տոնատար անձանց կողմից 2007-2009 թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Բայց ԱԱԾ-ն չբարձրաձայնեց, թե ինչ պաշտոնատարների մասին է խոսքը: 

Եվ, ահա, «Ժողո­վուրդ» օրաթերթը պարզել է, որ այդ գործով անցնում է 1999 թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունը քննած դատավոր Սամվել Ուզունյանը: Երևանի բնակչուհուն առևանգելու դեպքով հարուցված քրգործով պաշտոնատար անձինք իրենց օրինական գործն անելու համար տուժողի հորից միջնորդի դեր ստանձնած մեկ այլ պաշտոնատարի միջո­ցով 2007-2009 թթ. պահանջել և մաս-մաս ստացել են առանձնապես խոշոր չափի կաշառք, բայց ենթադրյալ հան­ցանք կատարածներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել: Միջնորդն էլ տուժողի հորը վերադարձրել է կաշառքի միայն մի մասը: 

Գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ այս գործը ուղարկվել է ՀՔԾ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս 2016-ին դատավոր Ուզունյանից հետաքրքրվել էր՝ ճիշտ են արդ­յոք տեղեկությունները, թե ինքը քրեական մի գործով ձախողվել է: Ուզունյանն արձագանքել էր. «Բացարձակ, մենք պրոմխներ տվող մարդիկ չենք, պրոմխ են տվել նրանք, ովքեր նման տեղեկություններ են տարածել»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


 

   








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր