Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

27 նոյ 2019 13:24

ՔԿ-ն հերքում է «Ժամանակ» օրաթերթում հրապարակված լուրը

«Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում «Առաջխաղացում. Ոստիկանության պետի նախկին տեղակալի որդին քննիչից միանգամից դարձել է վարչության պետ» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ նոյեմբերի 20-ին Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ նշանակված Հովհաննես Համբարյանը քննչական աշխատանքի երկարամյա փորձ ունի և իր մասնագիտական պարտականությունները կատարել է բարեխղճորեն և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: Համբարյանը համակարգում է 2013-ից, աշխատել է Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում և մինչև վերը նշված պաշտոնին նշանակվելը, հանդիսացել է ՔԿ ՀԿԳ վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ:
Ինչ վերաբերում է նյութում տեղ գտած պնդմանը, թե Հովհաննես Համբարյանը քննիչ աշխատած ժամանակ մեղադրվում է դատապարտյալից ճնշումներով ցուցմունք կորզելու մեջ, հայտնում ենք, որ քաղաքացի Արթուր Շահվերդյանի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հատուկ քննչական ծառայություն և հիշյալ հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ Հովհաննես Համբարյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմի բացակայության հիմքով: Որոշումը կայացվել է 2018-ի հուլիսի 9-ին և չի բողոքարկվել:
Միաժամանակ, հայտնեք, որ օրաթերթի հրապարակման մեջ տեղ է գտել վրիպակ, քանի որ ՀՔԾ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձը ոչ թե Արթուր Շահբազյանն է, ինչպես գրված է նյութում, այլ Արթուր Շահվերդյանը:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր