Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

28 նոյ 2019 12:14

Հեյդարիչը բաց ասում է .Բուն խնդիրն Արցախը չէ, այլ Սյունիքը. թյուրքական աշխարհի ստեղծման համար Սյունիքն է խանգարում

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալիևը լավ է հասկանում խորհրդանիշների նշանակությունը։ Առհասարակ պետություններն ու ազգերը խորհրդանիշների միջոցով են կառուցում, իսկ քաղաքականությունը հաճախ խորհրդանիշների շուրջ պայքարի տեսք է ստանում։


Նժդեհը Սյունիքի խորհրդանիշն է ու Արցախի կոնֆլիկտի հանգուցալուծումը կապ չունի նրա հետ։
Բայց բուն խնդիրն Արցախը չի, այլ Սյունիքն է, ինչի մասին Հեյդարիչը բաց ասում է։ Թյուրքական աշխարհի ստեղծումն է նպատակը, ինչին հենց Սյունիքն է խանգարում, իսկ Սյունիքի բանալին Արցախում է։
Նժդեհի արձանի ապամոնտաժման պահանջն իրականում Սյունիքի պահանջ է՝ խորհրդանշական կերպով։
Անկեղծության պահը սկսվել է։
ժողովուրդների բարեկամությունը լավ բան է, լրագրողների փախանակումն էլ երկխոսության սկիզբը կարող է լինել, մնում է հասկանալ, թե այդ երկխոսությունն ինչի շուրջ է։
Կներեք քաղաքականապես ոչ կոռեկտ, հետամնաց, հակահեղափոխական մտքերի համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր