Տարիներ շարունակ, դատավորների շուրթերից լսում էինք , որ Բաղրամյան 26-ից «դաբրո» չկա

Ինչո՞ւ սկսեցի նամակս այսպես. որովհետեւ ցմահ դատապարտվածի համար, առանց հույսի և հավատի ապրելը՝ կյանքի վերջին կետն է։ Տարիներ շարունակ, դատավորների շուրթերից լսում էինք , որ Բաղրամյան 26-ից «դաբրո» չկա՝ վետո է դրված վաղաժամկետ ազատման խնդրի վրա։ Լրատվամիջոցները աղաղակում էին բարձրացնելով խնդիրը, սակայն քար արձագանք։ Այսօր հույս է արթնացել, քանի որ արդեն կա նախադեպային որոշում։ Իսկ այդ նախադեպային որոշումի կայացումը կայացրեց ազնիվ բարեպաշտ հայ ժողովուրդը, հեղափոխության շնորհիվ, և այսօր դատավորները էլ չեն սպասում ցուցումների և հրահանգների, որը մեծ հույս է արթնացնում ՀՀ-ում բնակվող ցանկացած քաղաքացու, առավել ևս դատապարտյալների համար։ Հավատում եմ , որ դեկտեմբերի 16- ին ևս մեկ նախադեպային որոշում կկայացվի՝ հանուն Հայաստանի Հանրապետության արդարադատության, որը համոզված եմ ավելի մեզ կմոտեցնի զարգացած երկրներին և հումանիստական ու իրական արդարադատություն ունենալու նպատակին։
Մահապատժի դատապարտված Ստեփան Գրիգորյան