Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

02 դեկ 2019 14:40

«Գաստրոլներ» Արթիկի ոստիկանությունում. Կոտրել է պահարանը, վերցրել դանակն ու հարձակվել ոստիկանների վրա

2019թ. նոյեմբերի 10-ին մի քաղաքացի իր կողմից վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենան կայանել է Ազատության հրապարակում՝ չթույլատրվող վայրում:
Դատախազությունից  հայտնում են, որ տվյալ տեղամասում պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանները  զգուշացրել են խախտման մասին՝ պահանջելով հեռացնել ավտոմեքենան, սակայն վարորդը՝ Կ.Ե.-ն, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին:



Իսկ այն բանից հետո, երբ ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել անձին, վերջինս դիմադրություն է ցույց տվել, իսկ ներկա գտնվող Արթիկ քաղաքի 5 բնակիչներ խոչընդոտել են այդ գործողությանը եւ նշված անձին հեռացրել ոստիկանության ծառայողական ավտոմեքենայի մոտից: Մոտակայքում գտնվող երկու ոստիկաններ փորձել են միջամտել, որի ընթացքում միջադեպին մասնակից անձանցից մեկը քաշել է ոստիկաններից մեկին՝ պարանոցի շրջանում պատճառելով վնասվածք:
Հաջորդ օրը ոստիկանության Արթիկի բաժին է ներկայացել միջադեպի մասնակից անձանցից Դ.Ի.-ն, ով ոստիկանւթյան բաժնում համապատասխան դատավարական գործողությունների ժամանակ վիճաբանել է ոստիկանության բաժնի երկու աշխատակիցների հետ, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, տվել սպառնալիքներ, հարվածել ու կոտրել աշխատասենյակում դրված պահարանը, կոտրված պահարանի մեջից վերցրել խոհանոցային դանակը եւ հարձակվել ոստիկաններից մեկի վրա՝ փորձելով հարվածել վերջինիս:
Սակայն աշխատասենյակում գտնվող, ինչպես նաեւ առաջացած աղմուկի պատճառով ներս մտած այլ աշխատակիցների կողմից դա կանխվել է: Ապա վատ զգալու պատրվակով նա դուրս է եկել աշխատասենյակից եւ ոստիկանության Արթիկի բաժնում գտնվող մորեղբայրների հետ, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, խանգարելով բաժնի բնականոն աշխատանքային ընթացքը, հեռացել է:
Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի եւ Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով,  258-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2019թ. նոյեմբերի 20-ին Կ. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Դ. Ի.-ին եւ նրա մորեղբայրներ հանդիսացող Ս.Ու.-ին եւ Ե.Ու.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, ինչպես նաեւ 316-րդ հոդվածի 1-ին մասով։
Շիրակի մարզի դատախազի ցուցումով վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ հիշյալ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Միջնորդությունների քննարկմանը մասնակցել եւ դրանք պաշտպանել է նաեւ նշված քրեական գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը։
Նշված անձանց նկատմամն որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու բոլոր 4 միջնորդությունները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է։
Նախաքննությունը շարունակվում է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր