Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողն Արմավիրի Արտաշար գյուղից էր, հենց այսօր կդառնար 21 տարեկան

Նրա պատմեց, որ իրենք դեռ չգիտեն մահվան հանգամանքների մանրամասները, Արթուրը բանակ էր զորակոչվել այս տարվա հունվար ամսին:
«Արթուրին տատն ու պապն էին խնամում, նրա ծնողներն ամուսնալուծված էին:Մայրը Մասիսի շրջանում էր ապրում, մենք նրանից տեղեկություն չունեինք ընդհանրապես, հայրն էլ ամուսնացած էր, արտասահմանում է ապրում: Ինքը միառժամանակ մոր մոտ է ապրել, հետո տատն ու պապը բերեցին իրենց մոտ: Հոր կողմից մի եղբայր ունի, իսկ մայրն ամուսնացած չի: Շատ հանգիստ, խելոք, չափի մեջ երեխա էր, թե ինչ է եղել, դեպքը ոնց է եղել, դեռ չգիտենք»,- ասաց գյուղապետը:
Նա նշեց, որ մահացած զինծառայողի տատն ու պապը թոշակառու են զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: