Տեսանյութ.Այրվում է Բաքվի Նարիմանովի շրջանի փայտանյութերի շուկան          Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով       Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ    

03 դեկ 2019 11:52

Հիմա մենակ Ծառուկյանին են ստուգում... իմ քաշն ու հզորությունն իմանալով՝ ռիսկ չեն անի նման բան առաջարկել ինձ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ եղել է արդյո՞ք, որ իշխանություններն իր առջև պայման դնեն, ասեն՝ «այստեղ այսքան մեքենա տուր, այս հիմնադրամին այսքան գումար մուծվի ու լավ աչքով կնայենք», նշեց, թե իմանալով Ծառուկյանի քաշն ու հզորությունը՝ որևէ մեկը ռիսկ չի անի այդպիսի բան ասել:

Դա վերաբերում է նաև նախկին իշխանություններին. «Ծառուկյանի դիրքն ու կշիռն այլ է եղել, դուք իմ ելույթներից կարող եք տեսնել: Ես մնացածի նման չեմ, այդպիսի բան չի կարող լինել: Ծառուկյանը չի վախենում ասել այն, ինչ մտածում է, Ծառուկյանն ուզում է, որ լավ լինի, Ծառուկյանի համար կարևոր չէ, թե որ կուսակցություն է, ում բարեկամն է: Ծառուկյան ուրախանում է իր ժողովրդի համար, Ծառուկյանն ուրախանում է, որ իր երկրում լավ լինի, տնտեսություն զարգանա, չեմպիոններ ունենք, մարդիկ չգնան, գնացածները վերադառնան, դեմքներին ժպիտ լինի, որ մարդիկ ադաթն ու ավանդույթն իր երկրում ստանա: Մարդիկ կարիքից դրդված են գնացել, բայց բոլորն ուզում են վերադառնալ»:

Հարցին, թե ինչու են գործարարներն ուզում «քիփ» լինել իշխանությունների հետ, ԲՀԿ առաջնորդն ասաց՝ որովհետև ուզում են, որ գործերը լավ լինի. «Այսօր բացի Ծառուկյանից ո՞ւմ են ստուգում: Սերժ Սարգսյանի օրոք ստուգել են, Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա էլի ստուգում են: Ստուգելու են ձև կա: Բայց հիմա մենակ Ծառուկյանին են ստուգում»:
Ես խոսում եմ որպես երկրի համար սրտացավ մարդ, ոչ թե փորձում եմ արդարանալ: Այնուհետև հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով իր խոսքերը, որ Հայաստանում ներդրումների համար նպաստավոր պայմաններ չկան. «Փաս փաստացի եմ խոսում, ոչ թե ուզում եմ հաճոյանալ»:
Ծառուկյանը հիշեցրեց թագաժառանգի հետ համատեղ սիլիցիումի գործարան կառուցելու պլանների մասին՝ հայտարարելով, որ հողն իրենցն էր, միայն պետք է կատեգորիան փոխվեր. «Ուղիղ 1,5 տարի մեր սեփական հողի կատեգորիան չփոխեցին: Այդ մարդը հիասթափվել է ու չի ուզում շարունակել»:
ԲՀԿ առաջնորդը խոսեց նաև բամբակի արտադրամաս կառուցելու պլանների մասին, որը ևս տապալվել է. «Ես սիրում եմ իմ երկիրը, ուզում եմ ներդրումներ բերել, ցանկացած խոսքիս տակ գործ կա»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր