Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

03 դեկ 2019 13:14

ԱՄՆ-ի դեսպանատունը նախազգուշացրել է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին.ահաբեկիչները թիրախավորում են Թուրքիայի բոլոր օբյեկտները

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին նախզգուշացրել է զբոսաշրջային նշանակության վայրերում հնարավոր ահաբեկչության մասին:

Դեսպանատունը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիների էլեկտորնային փոստով ուղարկած նամակով զգուշացրել է, որ Եվրոպայում տեղի ունեցող ահաբեկչական գործողություններին զուգահեռ Թուրքիայում նույնպես շարունակվում է գոյություն ունենալ ահաբեկչական ակտերի ռիսկը:

Նամակում նշվել է, որ ահաբեկիչները թիրախավորում են Թուրքիայի զբոսաշրջային վայրերը, առևտրի կենտրոնները, օդանավակայանները, գիշերային ակումբները, ռեստորանները, կրոնական շինությունները, ավտոկայաններն ու արևմուտքից եկած զբոսաշրջիկների սիրած վայրերը:
Հայտարարության մեջ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել բազմամարդ վայրերում, հետևել անվտանգության կանոններին ու մշտապես հետևել ԶԼՄ-ով հրապարակվող հայտարարություններին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր