«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը       Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա    

03 դեկ 2019 13:54

Ուզում են պատրանք ստեղծել, թե հեսա կտեսնեք, թե ինչեր են լինելու.նույնիսկ չգիտեմ, թե ինչ պաշտոն էր նա այդ ժամանակ զբաղեցնում Աշոտ Կարապետյանը

Մենք դատավարությունը ձգձգելու նպատակ չունենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:
«Անընդհատ լսում ենք, թե հեսա նենց բաներ են պարզվելու, ամբողջ նյութը կա շատ մարդկանց մոտ, շատ ցուցմունքներ հրապարակվեցին, գրվեց դրա մասին: Ուզում են պատրանք ստեղծել, թե հեսա կտեսնեք, թե ինչեր են լինելու: Ուզում եմ հիասթափեցնեմ, ոչ մի բան էլ չի լինելու: Հակառակը, ինչ էլ որ լինելու է, հիասթափեցնելու է այդ սպասում ունեցողներին: Ինչ վերաբերում է ձգձգելուն, Աննա Դանիբեկյանը նիստերը դնում է շաբաթը մեկ օր, ինչի՞ համար: Ինչի՞ չեն բողոքում նոր Հայաստանի նոր դատավորից: Թող ամեն օր նիստ լինի, մենք դեմ չենք:



Հիմա պրոցես կա եւ փաստաբանները բացատրեցին, որ եթե այս փուլում չանեն, օրինակ, դատախազների բացարկները, հետո չեն կարող անել»,-ասաց նա:
Լեւոն Քոչարյանն անդրադարձավ նաեւ դատավոր Աննա Դանիբեկյանին՝ նշելով. «Ես սկզբում հույս էի հայտնում, որ նա չի տրվի այն ճնշումներին, Դավիթ Գրիգորյանի օրինակից չի վախենա ու կգործի իր լիազորությունների շրջանակներում: Մենք տեսանք, որ դա այդպես չէ, նա ինձ թվում է՝ հետեւում է իշխանության սպառնալիքներին եւ կատարում է այն, ինչ ակնկալվում է իրենից: Մյուս դատավորների մասով ակնկալիքս նույնն է, որ դրսեւորեն պրոֆեսիոնալիզմ, ինչ-որ տեղ նաեւ խիզախություն գործելու օրենքի սահմաններում: Ակնկալիքս դա է վերաքննիչ դատարանից»:
***
Չեմ զարմանում այդ մարդկանց վրա: Այն մարդիկ են նման բաներ խոսում, ովքեր թքած ունեն թե մարդկային զոհերի վրա, թե Մարտի 1-ի տուժողների և մնացածի վրա`հայտարարեց Լևոն Քոչարյանը՝ մեկնաբանելով այն մարդկանց խոսքերը, ովքեր Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահը կապում են Մարտի 1-ի գործի հետ՝ դա համարելով ոչ պատահական մահ:
Լևոն Քոչարյանի խոսքերով, վերոնշյալ մարդիկ նպատակ ունեն օգտագործել, շահարկել այն, ինչը կարող են կպցնել իր հոր հետ. «Նույնը փորձում էին անել Հայկ Հարությունյանի մահվան մասով: Դա ուղղակի ստորություն է այդ մարդկանց կողմից, որը մեզ համար զարմանալի չէ: Մենք դրա ականատեսն ենք արդեն երկար տարիներ»:
Կրտսեր Քոչարյանը տեղյակ չէ, թե ինչ ցուցմունք է տվել Աշոտ Կարապետյանը, սակայն ենթադրում է, որ առանցքային վկայություն չի եղել. «Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ պաշտոն էր նա այդ ժամանակ զբաղեցնում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր