Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

04 դեկ 2019 12:10

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է. մի օր դա տեղի կունենա, քանի որ դա փաստ է».Լիտվայի նախագահ

Փաստացի, Թուրքիան փոխվում է. մենք տեսնում ենք բավականին ագրեսիվ գործողություններ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը: Այս մասին լիտվական Delfiպարբերականին տված հարցազրույցում նշել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան: 
Լրագրողնեը հարցրել է. «Ի՞նչ եք մտածում Թուրքիայի մասին: Էրդողանը բացահայտ սպառնում է Եվրոպային եւ հորդորում է թուրքերին ունենալ բազմաթիվ երեխաներ, որպեսզի նրանք դառնան «Եվրոպայի ապագան», նրա բանակը հարձակվում է քրդերի, ՆԱՏՕ-ի այլ երկրների դաշնակիցների վրա. Թուրքիան ենթարկվում է իսլամացման, այն արագորեն հեռանում է այն արժեքներից, որոնց հիման եւ որոնք պահպանելու համար ստեղծվել է ՆԱՏՕ-ն: Արդյո՞ք Արեւմուտքը համամիտ է «այս» Թուրքիայի հետ` հաշվի առնելով Ռուսաստանի արժեքային հեռացումը Արեւմուտքից»:

Ի պատասխան Լիտվայի նախագահը նշել է. «Փաստացի, Թուրքիան փոխվում է. մենք տեսնում ենք բավականին ագրեսիվ գործողություններ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը: Եվ այս առումով հարց է առաջանում՝ արդյո՞ք Արեւմուտքը կհասնի որեւէ դրական արդյունքի՝ Թուրքիայից հեռանալով, կամ որեւէ որոշում կայացնելով դրա կամ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ: Հարցն այն է, թե արդյո՞ք սա ավելի շատ խաղաղություն կբերի տարածաշրջանին եւ առհասարակ աշխարհին:
Այնուամենայնիվ, Թուրքիայի դերը տարածաշրջանում, ինչպես փախստականների, այնպես էլ ռազմական ուժի առումով, շարունակում է մնալ կարեւորագույն: Միգուցե այս պահին անհրաժեշտ է բացահայտորեն անդրադառնալ Թուրքիային առաջ քաշած խնդիրներին, բայց միեւնույն ժամանակ վերահսկել իրավիճակը եւ եզրակացություններ անել, թե ինչ կարող է տեղի ունենալ հետագայում, առանց որեւէ արմատական որոշումների կայացման, քանի որ Թուրքիայի դերը մնում է շատ կարեւոր`իմ նշած հանգամանքների շնորհիվ»:
Լիտվայի նախագահն անդրադարձել է նաեւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելուն: Հարցին, թե կարո՞ղ եք պատկերացնել մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ լինի մի պետություն, որը չի ճանաչում Հոլոքոստը, Գիտանաս Նաուսեդան պատասխանել է. «Ոչ, չեմ կարող: Այնուամենայնիվ, այս խնդրի վերաբերյալ [Հայոց ցեղասպանության ճանաչում] ես դեռ կարծում եմ, որ ժամանակի հարց է եւ մի օր դա տեղի կունենա: Գուցե տեղի չի ունենա շատ շուտով, առավել եւս, դժվար է ակնկալել, որ դա տեղի կունենա առաջիկա հինգ կամ տասը տարվա ընթացքում, բայց կարծում եմ, այս կամ այն կերպ կճանաչվի, քանի որ դա փաստ է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր