Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 1-ի համար       Մայիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 դեկ 2019 12:58

«Բաքուն համաձայնել է «փոքր քայլերով» Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման ռուսական ծրագրին»

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցի ընթացքում մասնավորապես քննարկվել է Ռուսաստանի առաջարկած՝ «փոքր քայլերով» Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման ծրագիրը: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:


«Իլհամ Ալիևի և Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների ընթացքում նա մասնավորապես քննարկել է մարդասիրական ոլորտում «փոքր քայլերով» կողմերի մերձեցման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած ապրիլյան ծրագիրը: Այդ ծրագրի մի մասն արդեն իրականացվել է. նոյեմբերին երկար տարիների ընթացքում առաջին անգամ տեղի ունեցան լրագրողների փոխայցեր»,- գրում է պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ ծրագրվում է նաև կազմակերպել հասարակական ու մշակութային գործիչների և խորհրդարանականների փոխադարձ այցեր: Քննարկվել է նաև ռազմագերիների փոխանակման հարցը: Այս ծրագրերին Բաքուն արդեն տվել է իր համաձայնությունը, գրում է պարբերականը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր