Ամոթ է, այսպես երկիր չի կառուցվի,, սենց նայելով ես էլ եմ հիասթափվում, չեմ ուզում շարունակեմ

«Ես թուղթը ցույց տվեցի, որ ինքը ԱՊԶ-ն ստորագրել է 11 հարկի համար, հետին մասը՝ շարունակելի»,-ասաց նա ու նորից բարկությունը թափեց լրագրողների վրա՝ ասելով, թե պատվեր են կատարում:
«Մտածեք մ,արդկանց մատից փուշ հանելու մասին, ոչ թե ասել՝ կոստյում հագած չի եղել, գալստուկը կապած չի եղել, դրա համար չեմ ընդունել: Հետո էլ թե՝ թագաժառանգը չէր, թագավորի մյուս տղան էր: Ամոթ է, այսպես երկիր չի կառուցվի, ես բոլորի փոխարեն ամաչում եմ: Սենց նայելով ես էլ եմ հիասթափվում, չեմ ուզում շարունակեմ»,-ասաց Ծառուկյանը: Հետո հիշեց, որ ինքը ընդամենը սեփականատեր է, բիզնեսով չի զբաղվում. «Գանցեք կառավարչին հարցրեք, ես բաժնետեր եմ, եւ դա ինձ չի էլ հետաքրքրում»:
Լրագրողների դիտարկմանը, որ իրենց ցույց տված թուղթը, քաղաքապետարանի ոչ թե շինթույլտվության վերաբերյալ է, այլ նախագծման, ով է ի ըստվերջո տվել շինթույլտվությունը, ԲՀԿ առաջնորդը հստակ պատասխան չտվեց, միայն նշելով, որ նախորդ տարվանից շինարարությունը դադարեցրել են: