Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին          Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ       Ղրիմի վերադարձը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի լինի, որոշ բաներ երբեք չեն փոխվում    

05 դեկ 2019 11:15

Քր.գործ կհարուցվի նաև Տիգրան Սարգսյանի նկատմամբ.Սերգո Կարապետյանը տվել է նաև նրա անունը

Երեկ ՀՔԾ-ն տեղեկություն տարածեց այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ դիզվառելիքի սուբսիդավորման գործարքներում անօրինականություններ կատարելու և խոշոր չափով յուրացումների համար։ Հաստատվեց նաև այն տեղեկությունը, որ քրեական գործը հարուցվել է նախկինում գյուղնախարարի պաշտոնը զբաղեցրած ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիման վրա։ Ասում են, որ ՀՔԾ-ն չի հրապարակել վերջինի հաղորդման այն հատվածը, որտեղ այդ գործարքների կիզակետում ներկայացվում է նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։ Համաձայն շրջանառվող լուրերի, ՀՔԾ-ն քրեական գործ կհարուցի նաև Տիգրան Սարգսյանի նկատմամբ՝ հրապարակելով դա այն ժամանակ, երբ կլրանա Տիգրան Սարգսյանի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահության ժամկետը։ Ասում են նաև, որ Բարսեղ Բեգլարյանի մերձավոր Տիգրան Սարգսյանը դիզվառելիքի այդ գործարքներում ունեցել է վճռական դերակատարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր