Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

07 դեկ 2019 13:54

Երկրաշարժը բնական երևույթ է, կանխարգելել չեն կարող.ՀՀ-ում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է

Հայաստանի և հարակից տարածքներում  այս տարվա ընթացքում մինչև դեկտեմբերի 7-ը գրանցվել է 1422 երկրաշարժ: 2018-ին գրանցվել է  1394 երկրաշարժ, 2017-ին՝ 1131:  Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանն ասաց, որ ներկայացված թվերից  պարզ է դառնում, որ վեջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակը մեծացել  է:

Ներկայացված տվյալներով, Հայաստանում այս տարի գրանցվել է 363 երկրաշարժ, 2018-ին՝ 332, 2017-ին՝ 219, Արցախի տարածքում՝  համապատասխանաբար՝  78, 42, 19: Հրաչյա Պետրոսյանն ասաց, որ Հայաստանի բնակչության կողմից զգացվել է համապատասխանաբար՝ 21, 10, 20 երկրաշարժ, այսինքն այս առումով աճ չի գրանացվել:

«Մենք գրանցել ենք թույլ ցնցումներ, բայց միջին ուժի, առավել ևս  ուժեղ  ցնցումների մասով մենք աճ չունենք»,- ասաց մասնագետը:
Նրա խոսքով, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանում գրանցված ամենաուժեղ երկրաշարժը եղել է 1992 թվականի դեկտեմբերի 24-ին, Մարտունի քաղաքի մոտ՝ 7 բալ ուժգությամբ:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդականի խոսքով, այսօրվա դրությամբ իրենց տվյալները որևէ հիմք չեն տալիս ենթադրելու, որ մոտ ապագայում սպասում է ուժեղ երկրաշարժ:

Նա նշեց, որ երկրաշարժը բնական, երկրաբանական երևույթ է, կանխարգելել չեն կարող:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր