Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար       Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»    

09 դեկ 2019 11:18

Բարևների և ընդունելությունների առումով ժուժկալ եմ դարձել, ամենամերձավոր քաղաքական ընկերները չեն ունենալու որևէ ներում և բեկում...

«Հայաստանի վարչապետ ընտրվելուց շատ չանցած, հնարավոր է մի քանի օր անց  հայտարարել եմ, որ Հայաստանում այլևս չկա համակարգային կոռուպցիա,  ես ուզում եմ այսօր վերահաստատել դա»,-  «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա պարզաբանեց, թե ինչ նկատի ունի հանակարգային  կոռուպցիա ասելով. «Իմ պատկերացմամբ, համակարգային կոռուպցիան այն է, երբ որ կոռուպցիոն օղակներում գոյություն ունեցող յուրաքանչյուր հասույթ, գումար, որոշակի չափաբաժիններով  հոսում է դեպի վերև և հասնում է մինչև ամենավերևները: Կարող եմ վերահաստատել, ուրախ եմ և հպարտ արձանագրելու համար, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, բայց դա չի նշանակում, թե Հայաստանում չկան կոռուպցիոն երևույթներ: Բայց շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամք կա»:
Վարչապետի խոսքով, նույնիսկ ամենամերձավոր թիմի անդամները, ամենամերձավոր քաղաքական ընկերները չեն ունենալու որևէ ներում և բեկում կոռուպցիայի մեջ ներքաշվելու և ներգարվելու պարագայում: 

«Կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով, պոչով կենդանի չէ, երբեմն ունի բավականին գրավիչ, հաճելի, նույնիսկ գայթակղող տեսք և արտաքին: Այս առումով խնդիրն ավելի է բարդանում: Քաղաքական ամենաբարձր մակարդակում արձանագրել ենք, որ ուղղակի կոռուպցիայի մեզ հայտնի և ակնհայտ ձևերի նկատմամբ արգելքներ սահմանելը չի նշանակում երաշխավորված լինել  կոռուպցիայի մեջ ներքաշվելուց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Նա նշեց՝ վերջերս արձանագրել է, որ վարչապետին բարևելը կոռուպցիոն իմաստով ազատ փոխարկելի  արժույթ է, կարելի է օգտագործել բոլոր ոլորտներում, նաև կոռուպցիոն ոլորտներում.  «Օրինակ, կարելի է վարչապետին բարևել, հաջորդ քայլով շտապել «տարադրամի փոխանակման շուկա» և հնարավորինս արագ այդ բարևելը կանխիկացնել: Այս է պատճառը, եթե հանկարծ նկատեք, որ բարևների և ընդունելությունների առումով ժուժկալ եմ դարձել, հանկարծ չմտածեք, թե մեծամտացել եմ, դա է պատճատը: Պարզապես այս մեկուկես տարվա գործունեության ընթացքում հասկացել եմ, որ նույնիսկ բարևի և ընդունելունների մեջ  պետք է շատ զգույշ լինել, նախ համոզվել, թե այդ ազատ փոխարկելի արժույթն ինչպես, որտեղ, ինչ նպատակներով է կանխիկացվելու: Ես ինձ համարում եմ կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի քաղաքական գործիչ, մարդ, անհատ»:

Վարչապետն  ասաց, որ կոռուպցիայի ոլորտում իրենց համար չկա նախորդ, ներկա իշխանություն, իրենց  համար կրկնակի անընդունելի է այսօր գործող, իր կողմից որևէ պաշտոնի նշանակված անձի կողմից կոռուպցիայի մեջ ներքաշվելը, բացառված է, որ իրենք որևէ կոմպրոմիս ունենան կոռուպցիայի հետ:

«Հայաստանում պետք է կոռուպցիան արմատախիլ արվի ամբողջապես»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր