«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

09 դեկ 2019 11:58

4 տուծաժ հղիներ.Մոսկվայի ծննդատան նախկին հայ վարիչը կալանավորվել է

Սավելովյան դատարանը կալանավորել է №27 ծննդատան Մոսկվայի մասնաճյուղի նախկին վարիչ Մարինա Սարմոսյանին: Նա  մեղադրվում է միանգամից երկու հոդվածով՝ «անբարեխղճություն» և անվտանգության պահանջներին չհամապատասխանող «ծառայությունների մատուցում»։ Այս մասին գրում է mk.ru կայքը:
Գործում այժմ 4 դրվագ է նշված՝ չորս տուծաժ  հղիներ։ Ծննդկաններից մեկը պատմել է, որ հենց  վարիչի հսկողության տակ է անցել իր ծննդաբերությունը, որն ավարտվել է նորածնի մահով:  Կինը պատմել է, որ երեխան եղել է առողջ և հասուն, իսկ ծառայությունների համար նա վճարել է 160 հազար ռուբլի։ Նա պատմել է, որ երեխային վարակել են, ինչը հանգեցրել է  սեպսիսի, ուղղակի թողել են, որ նորածինը մահանա։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ կապ են  պահում  ռուսական համապատասխան մարմինների հետ Մարինա Սարմոսյանի դեմ հարուցված քրեական գործով:  Այդ հարցը գտնվում է դիվանագիտական ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր