Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով          Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

11 դեկ 2019 13:31

60-ն անց տղամարդը հայհոյում էր, մյուս խոշորամարմինը փորձում էր խփել. «Կամք»-ի անդամները 2 աղջկա բռնության են ենթարկել

«Կամք» քաղաքացիական-հասարակական նախաձեռնության երեք անդամներ Ազգային ժողովի մոտ երեկ հայհոյել ու քաշքշել են անցորդ երկու աղջիկների, նրանցից մեկին հասցրել մարմնական վնասվածքներ:
Տուժածներից Սիրանուշ Մանուչարյանը ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ ընկերուհու հետ Բաղրամյան պողոտայով անցնելիս են եղել, երբ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք անող տղամարդիկ առաջարկել են միանալ նախաձեռնությանը: Աղջիկները հրաժարվել են, որից հետո էլ սկսվել է միջադեպը: «Ասացին՝ աղջիկներ կստորագրե՞ք: Չհամաձայնվեցինք: Ի պատասխան մեր մերժման՝ մեկը շատ վատ հայհոյանք տվեց, որին ես էլ պատասխանեցի հայհոյանքով: Հետո նրանք սկսեցին հայհոյել հորս: Ես Հորս մոտից էի գալիս, քաղցկեղով հիվանդ պառկած է»,- պատմեց Սիրանուշ Մանուչարյանը:
Աղջիկը նաեւ նշեց, որ փոխադարձ վիրավորանքներից հետո երեք տղամարդիկ չեն բավարարվել, գնացել են իրեն ընդառաջ, հարվածել եւ բռնություն գործադրել: «Մեկը՝ 60-ն անց մի տղամարդ էր հրմշտում ու անընդհատ հայհոյում էր, մյուս խոշորամարմին, շագանակագույն մազերովն անընդհատ փորձում էր ինձ խփել, երրորդն էլ՝ կապտասեւ մաշկով, հատիկ-հատիկ մազափնջով «քյառթու» մեկն էր՝ «Կամքի» գրեթե բոլոր նկարներում նա կա»,- նկարագրեց նա:

Կատարվածից հետո Սիրանուշ Մանուչարյանը ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել:
Ոստիկանության լրատվության վարչությունից ՀԺ-ին հայտնեցին, որ արդեն պարզվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը, ինչպես նաեւ ճշտվել է, թե ով է աղջկան ֆիզիկական ցավ պատճառել։
Նաեւ մանրամասնում են՝ «Նույն օրը, ժամը 19:30-ին, նրանցից երկուսը ներկայացել են ոստիկանության Արաբկիրի բաժին եւ դեպքի վերաբերյալ տվել բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ»:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի առիթով ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր