Եթե քծնել իմանայի, ժամանակին գործող իշխանություններին կքծնեի. Տեսանյութ

Խոսելով Արցախյան հիմնախնդրից, Արայիկ Հարությունյանը նշեց, որ չկա բանակցություն, ընդամենը կոշտացել է մեր դիրքորոշումը, որը ներկայացնում է Հայաստանի իշխանությունը․«Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման թեմա չէ, չի կարող քննարկվել, չի կարող լինել բանակցության թեմա, սա նախապայման է մեզ համար։ Հետագան կախված է նրանից, թե մեր նախապայմանն ինչպես է ընդունվում Ադրբեջանի և ընդհանուր առմամբ՝ բանակցող Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Այն իշխանությունը Հայստանում ու նաև Արցախում, որը կշեղվի այս կուրսից, երկար կյանք չի ունենալու: Եթե մեր ժողովրդի համար ընդունելի տարբերակ չի լինելու քննարկման նյութ, կամ տվյալ իշխանությունը պիտի հրաժարվի բանակցություններից, կամ ստիպված է լինելու հրաժարվել իշխանությունից»։
Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որտեղ վերջինս նշում է, որ անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկի, ներառյալ` Հայաստանի վարչապետի քմահաճույքներին։ Լրագրողի հարցին, թե արդյոք իրե՞ն է նկատի ունեցել Քոչարյանը, Արայիկ Հարությունյանն արձագանքեց․«Ես չեմ քծնել իմ կյանքում երբևէ, եթե քծնել իմանայի, կքծնեի ժամանակին գործող իշխանություններին։ Ես ունեցել եմ աշխատանքային նորմալ հարաբերություններ, ես գոհ էի մեր տնտեսական համագործակցությունից, դժգոհ էի Արցախյան խնդրի վերաբերյալ քաղաքականությունից»։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում