Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

13 դեկ 2019 13:30

Սպանության փորձ Տավուշի մարզում. 34-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Դիլիջանի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 11.12.2019թ.` ժամը 22:15-ին, Դիլիջանի ԲԿ-ից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջանի 31-ամյա տղամարդ:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Դիլիջանի Թբիլիսյան խճուղում գործող գազալցակայանի բակում, նույն համայնքի 34-ամյա բնակիչը` քննությամբ դեռևս չպարզված շարժառիթով, 31-ամյա համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենով երեք անգամ կրակել է 31-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին՝ վերջինիս պատճառելով «աջ գոտկային, ձախ ազդր միջանցիկ և վերցայլքային շրջանի կույր հրազենային վնասվածքներ», սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել՝ դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով 31-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություններ, առգրավել են տուժողի հագուստները, հարցաքննվել են դեպքին ականատես անձինք, նշանակվել է դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ 34-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի մասի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: 34-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր