«5G կապի» թարմացման անվան տակ տարվող հեռախոսազրույցները ընդհատեք․ ՆԳՆ զգուշացնում է          Պայթյուն՝ Նուբարաշենի աղբավայրում. տնօրենն ու աշխատակիցը տեղափոխվել են հիվանդանոցներ       Վթար՝ Դիլիջանի թունելում, բախվել են «ԶԻԼ» բեռնատար և «Hyundai», վիրավnր կա    

14 դեկ 2019 14:05

Հակառակորդն այս շաբաթ ավելի շատ է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 1500 կրակոց: Նման տվյալներ է հրապարակել Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։
« ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,-ասված է ՊՆ հայտարարության մեջ։
Համեմատության համար նշենք, որ դեկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1000 կրակոց, իսկ նոյեմբերի 24-ից 30-ը՝ ավելի քան 220 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 3500 կրակոց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր