Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

14 դեկ 2019 16:43

Գեղարքունիքի մարզում ВАЗ 2106-ում հայտնաբերվել է Սևանի բժշկական կենտրոնի դիահերձող սանիտարի դին

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոնի հերթապահ խումբը կանչով մեկնել է Նաիրյան փողոց, որտեղ ВАЗ 2106 մակնիշի 20 ՏՏ 717 համարանիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա։
Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենայի վարորդ՝ Սևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Նորիկ Սարգսյանը, նշված ավտոմեքենան, Նաիրյան փողոցում ինքնազգացողությունը վատացել է և ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Խաղաղության փողոցում տեղադրված երկաթե հենասյանը և տողում մահացել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Ն. Սարգսյանը հանկարծամահ է եղել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Սևանի բժշկական կենտրոնում՝ որպես դիահերձող սանիտար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր