ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

17 դեկ 2019 12:07

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 3-ամյա երեխա է մահացել․ կասկածվում է «խոզի գրիպ»

Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել: Այս մասին հայտնում է News.am-ը:
«Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ երեխան երկու օր բուժում է ստացել իրենց մոտ, ապա վիճակի բարդացմամբ պայմանավորված տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։


Հարցին՝ որքանով են իրականությանը համապատասխանում խոսակցությունները և կասկածնե՞ր եղել են արդյոք, որ երեխան «խոզի գրիպից» է մահացել, բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը չհերքեց լուրը․ «Կա նման խոսակցություն, բայց քանի որ երեք օր «Սուրբ Աստվածամայրում» է եղել, ճիշտ կլինի իրենցից ճշտեք»։
Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը հաստատեց, որ երեխայի մոտ «խոզի գրիպ» է հայտնաբերվել, սակայն նշեց, որ չեն կարող պնդել, որ դրա հետևանքով է մահը վրա հասել․  «Ծնողները գրեթե մեկ ամիս չեն դիմել բժշկական օգնության, երեխայի վիճակը կտրուկ վատացել է տնային պայմաններում իրականացված միջոցառումներից։ Երեխայի մոտ արձանագրվել է բարդ ֆեբրիլ ցնցումներ, նեյրոինֆեկցիա, գլխուղեղի խնդիր է ունեցել։ Տեղափոխվել է «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն շատ վատ վիճակում, այնտեղ կոմայի մեջ է ընկել, որից հետո տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ ծայրահեղ ծանր վիճակում, էնցեֆալիտի պատկեր է մոտը եղել, բարձր ջերմություն, գիտակցության կորուստ, ֆեբրիլ ցնցումներ և հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակից ելնելով միացվել է արհեստական շնչառության սարքին, իրականացվել են մի շարք հետազոտություններ, ախտորոշվել է սուր էնցեֆալիտ պոլիսինուստիտ, նաև H1N1 գրիպի հետազոտություն է անցկացվել, հաստատվել է գրիպի A տեսակը՝ H1N1-ը։ Սակայն չնայած երեխայի մոտ հայտնաբերվել է այս ենթատեսակը, քանի որ երեխան հոսպիտալացվել է սուր էնցեֆալիտի երևույթներով, հետևաբար միայն հետազոտություններից հետո պարզ կլինի՝ արդյոք երեխայի մահը վրա է հասել H1N1-ի, թե սուր էնցեֆալիտի հետևանքով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր