Ըստ ադրբեջանցիների՝ Մոսկվան ոչ մի «Իսկանդեր» էլ չի վաճառել ՀՀ-ին. «Իսկանդերը» ՀՀ ԶՈւ զինապահոցում է` պատասխան Ադրբեջանին

Ռեպորտաժում հնչած դիտարկումներն ադրբեջանական քաղաքական վերլուծաբաններից մեկը որոշել է «խաղարկել»՝ ներկայացնելով, թե «Մոսկվան ոչ մի «Իսկանդեր» էլ չի վաճառել ՀՀ-ին»:
Ադրբեջանում, սակայն, մոռանում են, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ուստի այս դեպքում այլ «խաղի կանոններ» են գործում:
168.am-ի հետ զրույցում ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը հաստատեց մեր նկատառումը՝ ասելով. ««Իսկանդերը» ՀՀ ԶՈւ զինապահոցում է, և սա բազմիցս ցուցադրվել է զորավարժությունների ժամանակ, անգամ տեսագրություն կա տեղակայման վայրից: Ինչ վերաբերում է մոդիֆիկացման հարցին, ապա դա որոշ դեպքերում բավական պայմանական բան է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ՀԱՊԿ-ի շրջանակում դաշնակիցներին սպառազինության մատարակարմանը»: