Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը    

18 դեկ 2019 13:34

Իշխանությունը կգիտակցի քաղաքական հալածանքի անհեռանկարությունը.Աղվան Վարդանյանը կհամակարգի Քոչարյանի ազատության հանձնախմբի աշխատանքը

ԱԺ նախկին պատգամավոր, նախկին դաշնակցական, քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը լրագրողների հետ ընթացող ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ ձևավորելու մասին։ Հանձախումբը համակարգելու է ինքը, հիմքը եղել է Ռոբերտ Քոչարյանի աջակցության վերաբերյալ հայտարարությունը։
Նա հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ հասարակական-քաղաքական, մշակույթի, սպորտի մի քանի տասնյակ գործիչներ հանդես եկան հայտարարությամբ  ի պաշտպանություն  Ռոբերտ Քոչարյանի՝ կոչ անելով իշխանությանը վեր կանգնել անձնական շահերից, ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը մարտի 1-ի գործով, վերջ տալ դատական համակարգի նկատմամբ ճնշումներին, հույս հայտնելով, որ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը հասարակության համերաշխության ազդակ կդառնա։
Վարդանյանը հիշեցրեց, որ վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանում, Արցախում, նաև համացանցում նախաձեռնվեց ստորագրահավաք այդ հայտարարության տակ, այսօր արդեն 60 հազար ստորագրություն կա։
«Սակայն իշխանության դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, շարունակվում է նույն անհեռանկար գործելաոճը։ Կարծում եմ՝ այսօր էլ մեր հանրային կյանքի լարվածության պատճառներից մեկը մարտի 1-ի գործի շուրջ ընթացող զարգացումներն են, ՀՀ երկրորդ նախագահին ոչ իրավական եղանակով կալանքի տակ պահելը»,-ասաց նա։
Վարդանյանը նկատեց, երբ որևէ գործընթաց երկարում է ու դառնում առօրյա,  սովորական, քաղաքացիներն անտարբեր են դառնում, համակերպվում են, մոռացվում է բուն խնդիրը և դրա էությունը։
«Ահա հենց սա է, որ չի կարելի թույլ տալ։ Ակնհայտ է՝ նախագահին ապօրինի կալանքի տակ պահելը ոչ մեկին պատիվ չի բերում։ Ես գտնում եմ, որ սա նաև մեր պետության ամոթն է, սրան գումարած նաև անհեթեթ մեղադրանքները՝ ներկայացված երրորդ նախագահին»,-ընդգծեց քաղաքական գործիչը։
Բանախոսը նկատեց՝ քիչ թե շատ մտածող յուրաքանչյուր քաղաքացի իրեն պետք է հարց տա, թե ինչի համար է սա արվում, ինչ է սա տալիս հասարակությանը, պետությանը։
«Մեր խնդիրն է, մարդկանց մտածել տալ այս հարցերի մասին։ Եվ մարդը մտածում է, նաև դիրքորոշում է ունենում։ Պետք է մտածող մարդկանց ուղղորդել, որ դիրքորոշում, քաղաքացիական կեցվածք ունենան»,-նշեց նա։
Վարդանյանը հիշեցրեց, նախագահ Ռոբերտ Քոչարյանն անցած տարիների ընթացքում թե Հայաստանում, թե Արցախում ուղղակիորեն աշխատել է հարյուրավոր մարդկանց հետ՝ պատգամավորներ, նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Նրանք գիտեն այդ մարդու կերպարը, գործը, կյանքը, ապրելակերպը։ Մեր խնդիրն է այդ մարդկանց մղել դիրքորոշման։ Հազարավոր մարդիկ՝ մարզպետներ, քաղաքպետներ, հանրային ծառայողներ երկրում դրական տեղաշարժեր՝ առնվազն տնտեսության ոլորտում զգացել են Քոչարյանի կառավարման տարիներին։ Եվ արդար չէ, որ այդ մարդիկ այսօր հաճախ լռում են»,-ասաց քաղաքական գործիչն ու ավելացրեց, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ նրա կառավարման տարիներին ականատես են եղել արժանապատիվ արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում ձեռքբերումներին, Արցախի հարցում հստակ ազգային-պետական դիրքորոշմանը։
Վարդանյանի խոսքով, իրենք աշխատելու են նաև իրավապաշտպանների, երիտասարդների հետ։
Նա հույս հայտնեց, որ իշխանությունը կգիտակցի քաղաքական հալածանքի անհեռանկարությունը և  կփորձի ինքն իրեն դուրս բերել այդ վիճակից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր