Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

20 դեկ 2019 12:03

Էժանագին դետեկտիվ է հիշեցնում․խոսել պերեվառոտից աբսուրդ է. Ոստիկանության տարածած տեսանյութի և իր մասնակցության մասին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով Ոստիկանության տարածած տեսանյութին, որտեղ նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողներից մեկին է հանդիպել և գործարք առաջարկել ցուցմունքից հրաժարվելու փոխարեն, ասաց, որ այդ ամենը իրեն էժանագին դետեկտիվ է հիշեցնում․ «Ես մոտավոր հասկացել եմ՝ ում մասին է խոսքը, ինքը եկել է դատերին, իր աջակցությունն է առաջարկել մեզ մի քանի ամիս առաջ, բայց ծիծաղելի է, հասկանում եք, անգամ այդպիսի ցուցմունք էլ չկա, որը մենք ցանկանայինք փոխել, մեծ մասը մեզ հետ էլ կապ չունի։ Աբսուրդ է անգամ մտածելը, որ մարդ օրենքի խախտման գնար մի մարդու միջոցով, որին մի քանի ամիս է ինչ ճանաչում է։ Ես անգամ այդ մարդու ազգանունը չգիտեմ։ Պրիմիտիվ բեմականացում է, էժանագին դետեկտիվ»։
Factor.am-ին տեղեկություններ էին փոխանցվել այն մասին, որ իրավապահների ձեռքի տակ առկա է նաև Լևոն Քոչարյանի մասնակցությամբ ձայնագրություն, որտեղ ինքն է առաջարկում տուժողին գործարքի գնալ։ Այս կապակցությամբ մեր հարցին ի պատասխան՝ Լևոն Քոչարյանն ասաց․ «Բացառված է։ Ես երբևիցե ոչ մեկի հետ ոչ հանդիպում եմ ունեցել, ոչ էլ երբևէ որևէ մեկի հետ նման թեմայով խոսել եմ»։
Հարցին, թե իսկապես «պերեվառոտի» եք պատրաստվում, ինչպես ասվում է վերը նշված տեսանյութում, Լևոն Քոչարյանն արձագանքեց․ «Մարդիկ եթե գալիս են՝ մասնակցում են ինչ-որ բաների, և որ հայրս քաղաքականության մեջ է, երևի հույս կամ ցանկություն ունեն, որ մի օր իշխանափոխության մաս կկազմեն, բայց խոսել պերեվառոտից աբսուրդ է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր