Ընդդիմադիր որոշ ուժերին խորհուրդ կտամ գնան մտնեն ժողովրդի մեջ, բայց չմոռանան կասկով գնան.«Ժողովուրդ»

«Ովքեր հին ռեժիմից մնացած աբիժնիկներ են, այսօրվա իշխանության ներկայացուցիչներից դժգոհում են, որովհետեւ իրենք պաշտոն չունեն, ես այսպես եմ հասկանում, այսօր ովքեր պաշտոն են ուզում, եւ քիթները չի հասնում դրան, բնականաբար, դառնում են ընդդիմություն, դառնում են քննադատողներ:
Եթե իշխանությունը ձախողի, ուրեմն երկիրն է տուժելու, դրա համար խորհուրդ կտամ այն ընդդիմադիր ուժերին, որոնք իրենց ընդդիմություն են համարում, չնայած ես իրենց ընդդիմություն չեմ համարում, նրանց խորհուրդ կտամ գան կառուցողական դաշտ: Իրենց թվում է` դա դուր է գալիս ժողովրդին, բայց այդ նույն մարդկանց խորհուրդ կտամ գնան մտնեն ժողովրդի մեջ, բայց չմոռանան կասկով գնան. ժողովուրդն իրենց սպասում է չարացած»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում