Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

23 դեկ 2019 10:00

Մտա սենյակ, տեսա 4 երեխա, որոնք նորածին չէին. քաղաքացիները սենսացիոն մանրամասներ են ներկայացնում Ռազմիկ Աբրահամյանի մասին

Հայտնի դարձավ, որ դատարանն ազատ է արձակել Պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահմյանին, ով մեղադրվում է ապօրինի որդեգրումների սկանդալային գործով: Այդ ընթացքում համացանցը ողողվեց Ռազմիկ Աբրահամյանի դեմ հազարավոր գրառումներով: Մարդիկ պատմում են, թե ինչ վերաբերմունքի են արժանացել Հանրապետական ծննդատանը, ինչերի միջով են անցել` բուժանձնակազմին և անձամբ Ռազմիկ Աբրահամյանին դիմելուց հետո: MAMUL.am-ը ևս բողոքներ է ստացել, որոնք, քաղաքացիների խնդրանքով հրապարակում ենք՝ անանունության սկզբունքով:
     Մեզ դիմած քաղաքացիներից մեկն, ով ավարտել է բժշկական համալսարանը, պատմում է, որ Ռազմիկ Աբրահամյանի մոտ անհնար է եղել քննություն ստանալն առանց կաշառքի. «Աղոթում էինք, որ նա մեզնից քննություն չվերցնի: Անգամ ամենախելացիներին նա քննություն չէր դնում առաց կաշառքի: Կաշառքը վերցնում էր բացահայտ, առանց ձևականությունների, առանց քաշվելու»:
     Մեզ դիմած քաղաքացիներից մեկն էլ պատմում է, թե ինչեր է իր աչքով տեսել Հանրապետական ծննդատանը մի քանի ամիս պառկելու ընթացքում: «Անքուն գիշերներին շրջում էի միջանցքներով, մտնում քույրերի սենյակ: Այնքան երկար էի մնացել այնտեղ, որ արդեն մտերմացել էինք: Մի անգամ մտա երեխաների հատուկ խնամքի բաժին, որտեղ մուտքն արգելված է: Այնտեղ տեսա 4 երեխա, որոնք ակնհայտորեն նորածին չէին: Երեխաներից մեկը 8-9 ամսական կլիներ: Երբ քույրերին հարցրի, թե ինչ գործ ունեն այս երեխաներն այստեղ, նրանք խնդրեցին լռել՝ վախեցած կողքերը նայելով: Ես տեսել էի այն, ինչը չպիտի տեսնեի: Ավելի ուշ քույրերը կցկտուր պատասխաններ տվեցին՝ ասելով, որ այդ երեխաների մայրերը հրաժարվել են նրանցից: Իմ հարցին, թե ինչու այդ դեպքում երեխաները մանկատանը չեն, քույրերը պատասխանեցին՝ ինչ մանկատուն, այստեղ այնքան պահում են, մինչև Ռազմիկ Աբրահամյանը հարմար գնորդ ճարի, թանկով ծախեն: Հիմա մտածում եմ՝ միգուցե ո՞չ բոլորի ծնողներն են հրաժարվել: Միգուցե նրանց մայրերին էլ խաբել էին, թե երեխան մահացած է, կամ անբուժելի հիվանդ ու հափշտակել էին երեխային»,- պատմեց մեր զրուցակիցը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր