Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

23 դեկ 2019 10:58

Սա չի կարող արվել միայն բժշկական նեղ անձնակազմով...ԱԱԾ-ում չե՞ն իմացել դրա մասին... ստում եք

Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « «Սարսափել կարելի է։ Սա մի կեղտոտ կծիկ է, որի մասշտաբները ու հանցակիցների շրջանակը պատկերացնելիս միտքդ կոմայի մեջ է ընկնում... Սա չի կարող արվել միայն բժշկական նեղ անձնակազմով... Այստեղ կան հիվանդանոցի ղեկավարությունը, նախկին կառավարության մեջ առանցքային շրջանակներ, վերազգսյին կազմակերպված խմբավորում, որովհետև երեխաները վաճառվել են արտերկրում։ Կեցցեք, համառ մայրիկներ, կեցցես, Zara Batoyan, որ այս ամենի հետևից գնացիր, դու տարվա լավագույն նախարարն ես ինձ համար' թեկուզ միայն այդ գործի համար։ Ռազմիկ Աբրահամյանը պետք է կենդանի, որպեսզի կծիկը բացվի։ Ես չգիտեմ էլ' նրա ազատության մեջ, թե կալանքի տակ լինելն է դրա ճանապարհը, ու չգիտեմ ինչ վերաբերմունք արտահայտեմ դատավորի այսօրվա որոշման կապակցությամբ... Մի բան հստակ է' ցանցը պետք է բացահայտվի, դրա անդամները ցմահ ուղարկվեն բանտ։ Ու մահու չափ վախենում ես, որ այդքան հանցագործներ ազատ քայլել են կողքդ, ապրել քո հետ, խմել մայրության, մայրերի, երեխաների կենաց, դժբախտացրել հսրյուրների, միգուցե' հազարներին։ Լավ, այսքան ժամանակ ու տարիներ այս հանցագործություններում թաթախված կամ դրանցից տեղյակ որևէ բժշկի կամ բուժքրոջ խիղճն ու հոգին չտանջե՞ց, որ դրա մասին գոչեր, բարձրաձայներ: ԱԱԾ-ում չե՞ն իմացել դրա մասին... Ստում եք... Սա էլ էի՞ն Սորոսն ու միջազգային ֆոնդերն անում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր