Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

23 դեկ 2019 14:02

«Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը

8–ամյա Էլեն Մկրտչյանի ամբողջ կյանքը պտտվում է «Միսս Հայաստան» դառնալու երազանքի շուրջ։ Հենց այդ նպատակն էլ փխրուն փոքրիկին մեկ տարի շարունակ ուժ է տվել Յուինգի սարկոմայի դեմ պայքարելու ու այն հաղթահարելու համար։ Նրա առաջին բեմելը չի կայացել վիրահատության ու քիմիաթերապիաների պատճառով։ Էլենը, սակայն, երազանքին ևս մեկ քայլ մոտեցավ վերջերս, երբ հենց արյունաբանական կենտրոնում տոնական մթնոլորտում հայտնեցին նրա բուժված լինելու մասին ու առաջին անգամ հեռուստատեսությամբ ցույց տվեցին։

«Այդ օրը նորից սկսեցի ժպտալ ու լիարժեք հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Աստծուց անընդհատ համբերություն էի խնդրում, ու Նա մեզ պարգևատրեց»,-արցունքները հազիվ զսպելով, ասաց Էլենի մայրը` Ռիմա Վարդանյանը։

Նա պատմեց, որ դստեր մոտ ամեն ինչ սկսվել է նախորդ տարվա նոյեմբերին` կողոսկրերի ցավից, հետո հետազոտության արդյունքները շոկային էին։ Երեխայի մոտ չարորակ ուռուցք էր ախտորոշվել։

Չնայած Էլենն այդ օրերի մասին չի խոսում, բայց հիշում է, որ ամենադժվարն առաջին կուրսն էր. անընդհատ սրտխառնոց ուներ, ոչինչ չէր կարողանում ուտել և հիվանդասենյակից դուրս չէր գալիս։ Փոխարենը` սրսկումներից ու կատետորից այլևս չի վախենում, որովհետև հաստատ գիտի` առողջացել է նաև դրանց շնորհիվ։
«Երբ հիվանդանոցում էի, շատ էի ուզում 15 օրով տուն գնալ։ Կարոտել էի ընտանիքիս, հատկապես եղբայրներիս։ Մեկ էլ ընկերուհուս` Էլենին։ Մենք պայմանավորվել ենք, որ քույրիկներ ենք, որովհետև ես քույրիկ չունեմ, իսկ իրենը հեռու է»,-պատմում է Էլենը։

Մեկ շաբաթից ավել է` աղջնակը հիվանդանոցում չի գիշերում։ Առաջին բանը, որ արել է տուն վերադառնալուց հետո, ընկերուհու նվիրած սիրուն ու երկարականջ սպիտակ նապաստակին գրկելն է եղել։ Հետո խնամքով դասավորել է խաղալիքների իր ամբողջ հավաքածուն`սիրո առանձին չափաբաժին հատկացնելով «Քաչալիկին»` իր ամենասիրելի տիկնիկին։ Ինքն ու տիկնիկը հիմա շատ նման են իրար. երկուսն էլ մազեր չունեն։


Էլենն իրեն նաև հայտնի մուլտֆիլմի արքայադստերն է նմանեցնում` նա էլ է քնել շատ սիրում։ Մեկ էլ` ուզում է դեղին գույնի շատ շորիկներ ունենալ ու ամեն առիթի` հենց արևի գույնի զգեստ հագնել։ Վստահ է, որ մայրիկը կգնի իր համար այդ զգեստները, որովհետև հենց նա է իրեն ամենաշատը սիրում աշխարհում։

«Սերը այն է, որ ես մամային եմ սիրում, իսկ ինքը` ինձ»,–ասում է աղջնակն ու ծիծաղում։

Նա նաև բժիշկներին է սիրում։ Նույնիսկ կար ժամանակ, որ երազում էր բժիշկ դառնալու մասին, սակայն հիմա մտափոխվել է. դժվար գործ է։ Պլանավորել է «Միսս Հայաստան» դառնալ, իսկ հետո երգարվեստով զբաղվել։ Եղբայրները դեմ են, որ ինքը հեռուստացույցով երևա, բայց վստահ է` այդ խոչընդոտն էլ կհաղթահարի, կզարգացնի յութուբյան բլոգն ու կհասնի իր բոլոր երազանքներին։


armeniasputnik.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր