ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար          «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են       Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել    

23 դեկ 2019 18:48

Առանց հրաշքների հավատալու կյանքն անհետաքրքիր կլինի

Առանց հրաշքների հավատալու կյանքն անհետաքրքիր կլինի
Hayacq.com-ի ամանորյա բլից-հարցազրույցը ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հետ:
 
-Եթե 2019թ-ն ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր այն Արմեն Փամբուխչյանի համար:
 
-Դրական:
 
-Գլխավոր ձեռքբերումներն որո՞նք են եղել:
 
-Երկրորդ դստերս՝ Նանեի ծնունդը:
 
-Բացթողումների մասին ի՞նչ կասեք:
         
-Այս նստաշրջանում չհասցրեցի շրջանառել ծովային օրենսդրության փաթեթը:
 
-Իսկ որո՞նք են 2020թ-ի սպասելիքները, ակնկալիքները:
         
-Կիսատ մնացած գործերի շարունակությունը, երջանիկ անհատի կերտումը:
 
-Ամանորի խորհուրդը Ձեզ համար:
         
-Նախորդ տարին ամփոփել, նոր իդեաներ գեներացնել, ներել և ներվել:
 
-Որտե՞ղ և ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը:
         
-Տանը՝ ընտանիքի անդամների հետ, տոնական սեղանի շուրջ:
 
-Ձեր նախընտրած ամանորյա ուտեստը:
         
-Սիրում եմ մսային ուտեստների գրեթե ողջ տեսականին՝ մասնավորապես խոզի բուդը:
 
-Սիրո՞ւմ եք պատրաստել խոհանոցում և ի՞նչն է շատ լավ ստացվում:
         
-Այո, սիրում եմ պատրաստել, հիմնականում շատ լավ է ստացվում խոզի բուդը, ձվածեղը, տժվժիկն ու խաշլաման:
 
-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել:
         
-Արդեն երկու տասնամյակ է այդ օրը կրում եմ ամբողջությամբ նոր հագուստ:
 
-Կարո՞ղ եք հիշել որևէ արտառոց երևույթ Ամանորի հետ կապված:
         
-Ընդգծված արտառոց դեպք չեմ մտաբերում:
 
-Ամանորյա երազանքներ պահո՞ւմ եք, հավատո՞ւմ եք հրաշքների:
         
-Երազանքներս արտահայտում եմ կենացի տեսքով, իսկ առանց հրաշքների հավատալու կյանքը մի փոքր անհետաքրքիր կլիներ:
 
-Եթե հնարավորություն լիներ ետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:
          
-Ոչինչ, քանի որ այդ պարագայում, մեկ քայլ փոխելով կփոխվեր անցյալի ու ներկայի ամբողջ տրամաբանությունը:
 
-Ձեր ամանորյա մաղթանքը:
         
Յուրաքանչյուրի ազնիվ ակնկալիքների իրականացում:
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր