Նիկոլ Փաշինյանի գործողություններն Եկեղեցու և Սամվել Կարապետյանի դեմ նրա ֆոբիաների դրսևորումն են          Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված զարգացումների վերաբերյալ       Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ը և «VAZ»-ը, կան տուժածներ    

24 դեկ 2019 11:16

Փաշինյանն ու Վանեցյանը պայմանավորվա՞ծ են խաղում. Պուտինին նրա «խաղերը» դուր չեն գալիս.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանություններն աշխատում են ամեն ինչ անել, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը չակտիվանա, «Օվերտոնի պատուհաններից» զանազան կարծիքներ են դուրս նետում. այն է` Փաշինյանն ու Վանեցյանը պայմանավորված են խաղում, որ Ռուսաստանին ահավոր դուր չեն գալիս Վանեցյանի «խաղերը», քանզի ազգային անվտանգության նախկին պետի քաղաքականությամբ զբաղվելը գաղտնի նոնսենս է:
Իշխանությունները թերեւս մոռանում են Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի «դեպքերը». Պուտինը եղել է անվտանգության «կարկառուն» աշխատակից, իսկ Սերժ Սարգսյանը, «եւ դարից երկար», ԱԱԾ նախարար: Ի դեպ, որքան էլ պարադոքսալ` Սերժ Սարգսյանը եւս ունի «Հայրենիք» անվամբ հասարակական կազմակերպություն, որը, ի տարբերություն Վանեցյանի ստեղծած համանուն հասարակական կազմակերպության, ռազմահայրենասիրական է եւ ցայսօր էլ նյութական մեծ օժանդակություն է ցուցաբերում պաշտպանության նախարարությանը` լուրջ «դոնորների» միջոցներով»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր