Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև ՀՀ-ի դեմ ուղղված տեղեկատվական գրnhի հերթական փորձ          «Շիշ բռնողը» ցուցակից դուրս է մնացել, Վարչությունը մերժել է․ «Հրապարակ»       Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 16-ի համար    

24 դեկ 2019 14:23

Ռուսաստանի դեսպանը՝ հայ փախած պաշտոնյաներին հանձնելու մասին

Հայաստանից հեռացած նախկին պաշտոնյաներին հանձնելու հարցը, որոնց դեմ հանրապետությունում քրեական գործեր են հարուցված, իրավական հարթությունում է, այլ ոչ քաղաքական: Այս մասին դեկտեմբերի 24-ին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Իմ կարծիքով՝ Հայաստանի գլխավոր դատախազը բավականին հստակ արտահայտվեց՝ մեկնում են ոչ միայն Ռուսաստան, մեկնում են այնտեղ, որտեղ ավելի նպատակահարմար, բարենպաստ են համարում: Ես Ռուսաստանը չէի առանձնացնի»,- ասաց դեսպանը:



Ինչ վերաբերում է հանձնելու կամ չհանձնելու հարցին, ապա, ռուս դիվանագետի կարծիքով, չարժե այն գիտակցաբար քաղաքականացնել: «Դա, առաջին հերթին, իրավական հարց է, որը պետք է լուծվի եւ լուծվում է մեր երկրների համապատասխան իրավասու մարմինների մակարդակում»,- շեշտեց Կոպիրկինը՝ նշելով, որ սա այն հարցը չէ, որը պետք է վրդովի երկկողմ հարաբերությունները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր