Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք          «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել       Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը    

24 դեկ 2019 14:56

Սպասվում են նոր աղմկահարույց բացահայտումներ. Իմ մոտ եղած փաստաթղթերը պարունակում են ուշագրավ տեղեկություններ

Սպասվում են նոր աղմկահարույց բացահայտումներ, որովհետև դեռ չի սպառվել այն ինֆորմացիայի ծավալը, որ ունի Երևանի «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նա:
«Այս վերջին ամիսների ընթացում այնքան գործարքներ են իրականացրել, մեկը մյուսի հետևից ջրի երես են բարձրանում»,- նշեց Խաժակյանը:

Նրա խոսքով, պարզապես պետք է հետևել գնումների առցանց ընթացակարգերին  ու տեսնել, թե ինչքան վիճահարույց դրույթներ, փոխկապակցվածություններ կան, ուղղակի դրանք 100 տոկոսանոց ապացուցելն է  բարդանում, ժամանակատար լինում, որովհետև  քաղաքային իշխանությունը հեշտ ամեն ինչ հերքում է, պետք է ամեն ինչ ապացուցել:
«Իմ ձեռքի տակ եղած փաստաթղթերը խոսում են Կամազների հետ կապված գործարքների մասին, որոնք իրավական վիճահարույց հենք ունեն, պետք է իրավաբանները մանրամասն ուսումնասիրեն: Դրանք հանձնելու եմ ԱԺ քննող հանձնաժողովին: Փաստաթղթերը պարունակում են ուշագրավ տեղեկություններ, բացահայտում են այդ սխեմայի մանրամասները»,-  ասաց Դ. Խաժակյանը:
Նրա խոսքով, «ԿամԱզների» գործարքը եղել է դասական քաղաքական կոռուպցիա, միտումը սեփական կառավարչական ձախողումները քողարկելն է, որովհետև երբ այն պարտադիրության սկզբունքի վրա է, ոչ կամավորության, ինչն, ըստ էության, տողատակով սկսել են խոստովանել քաղաքապետարանի պաշտոնյաները:
«Մարդկանց մոտ այս ընկալումը նոր է: Պետք է հասկանանք, որ եթե առաջ պայքարն անձնական կոռուպցիայի, անձնական հարստացման  դեմ էր, չի նշանակում, որ կոռուպցիայի մյուս տեսակները  պետք է ընդունելի լինեն: Հիմա մարդկանց հետ պետք է աշխատանք տանել, բացատրենք, որ կոռուպցիայի տեսակ է: Այս դեպքում կոռուպցիայի առարկան այն է, որ տրվում է շինթույլտվություն կամ ինքնակամ շինության օրինականացում, դրա դիմաց քաղաքապետարանը ստանում է  ինչ որ գույք»,- ասաց ավագանու անդամը:
Նա նշեց, որ շատ քաղաքացիների թվում է, որ սա իրենց չի հասնելու, վերաբերում է  խոշոր կառուցապատողների, բայց պետք է հասկանալ, որ խոշոր կառուցապատողներից գնում անելու են հենց բնակիչները և այն գումարը, որը տրվել է քաղաքապետարանին, ըստ էության, արձանագրվելու է իր գնած բնակարանի արժեքի մեջ թանկացման տեսքով:

«Մի օր էլ, եթե,  իհարկե, այս աղմուկից հետո հանդգնեն նման բան անել, գնան փոքր ու միջին ձեռնարկություններից ինչ-որ բաներ պահանջել, ինչը, բնականաբար, կլինի անընդունելի»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր