Հունվարի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական, ընտրական գործերին, ապագա իշխանության ձևավորմանը       Դավիթ Բեկ փողոցում «Foton» բեռնատարը բшխվել է կայանված «Ford Transit»-ին, «Hongqi»-ին և «Nissan Tiida»-ին, վերջինն էլ «Infiniti»-ին    

25 դեկ 2019 14:09

Աստված սիրում է բոլորին, նույնիսկ մարդկանցից ամենավատերին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ավանդական Սուրբծննդյան պատարագի ընթացքում  ասել է, որ Աստված սիրում է բոլորին, նույնիսկ մարդկանցից վատթարագույններին:
«Դուք կարող էիք մոլորվել, կարող էիք խորապես սխալ վարվել, բայց Տերը շարունակում է ձեզ սիրել», - ասել է քահանայապետը:


Շատերը ենթադրում են, որ այդպես նա դիմել է հոգևորականներին, որոնք ներգրավված են եղել սեռական ոտնձգությունների սկանդալում և մեղադրվում են մանկապղծության համար:

Վատիկանում ավանդական գիշերային պատարագին հավաքվել էին հազարավոր հավատացյալներ: Բուն Սուրբ Ծնունդի օրը՝ դեկտեմբերի 25-ին, Ֆրանցիսկոսը հանդես կգա Urbi et Orbi («Հռոմին և աշխարհին») ավանդական ուղերձով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր