Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

26 դեկ 2019 13:35

Տեսանյութ. Նաիրա Զոհրաբյանն ո՞ւր ա , չոքեց ոտքերիս տակն, ասեց՝ ես քո հետ եմ...Անդրանիկ Քոչարյան, բա տղությունդ ո՞ւր մնաց

«Իմ երեխուն սպանել են, ինձ բան չեն ասել, գոնե ինձ զանգեին ասեին՝ բալա ջան, քո երեխեն զոհվել ա: Ուրիշ անգամ, մի բան լինում ա, արագ հայտարարություն են դնում, ինչի՞ մի տող չգրեցին»,- կառավարության շենքի դիմաց բղավում էր արդարություն պահանջող Արցախի բանակի մարտական հենակետերից մեկում զոհված եզդի զինծառայող Արթուր Աջամյանի մայրը:
«Տղաս ոչ մի բողոք չի ներկայացրել բանակից, ինչքան զանգում էի, ասում էր՝ հրամանատարի հետ լավ եմ, օֆիցերի հետ լավ եմ, սերժանտների հետ լավ եմ.... ու ես չգիտեմ՝ իմ երեխեն անմեղ տեղն ինչի՞ կոտորվեց: Ես պահանջում եմ վաշտի բոլոր պատասխանատուները գան, ասեն, թե ինչի իմ էրեխեն էսպես եղավ:
Խնդրում եմ ձեզ՝ թույլ տվեք մտնեմ Նիկոլ Փաշինյանի մոտ, իրեն տեսնեմ, խնդրեմ՝ բացահայտեն: Ես վիրավորի հետ էլ եմ ուզում խոսել, տեսնեմ՝ ի՞նչ է ասում...
Նաիրա Զոհրաբյան, ո՞ւր ա էդ լիրբը, իրան լրբի տեղ դրեց, չոքեց ոտքերիս տակն, ասեց՝ ես քո հետ եմ, ինչի՞ համար, թո՛ղ ինքն էլ գա էստեղ... Անդրանիկ Քոչարյանը փափուկ բարձ դրեց գլխիս տակ, ասեց՝ տիկին ջան, դու գնա քո երեխու արարողությունն արա, հողին հանձնի, ես քո կողքին կանգնած եմ: Հիմա զանգում եմ Անդրանիկ Քոչարյանին՝ զանգերիս չի պատասխանում»,- ասում էր զայրացած մայրը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր