Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

27 դեկ 2019 12:13

Եթե ուզում եք որեւէ մեկին հեռացնել դիրքից, նրա վրա կարում եք մի գործ, եւ նա դառնում է սատանա, քավության նոխազ

Այսօր մեր նպատակը ոչ թե այսօր իշխանություն ուզելն է, այլ պահանջել, որ վերադառնան սահմանադրական կարգի, օրինականության ապահովման, այլ ոչ թե քաղաքական շահախնդրությունից ելնելով, խմբային, անձնական վրեժխնդրությունից հարուցեն, պահանջեն, պարտադրեն՝ անտեսելով օրենսդրության, իրավունքի նվազագույն պահանջները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
Նա հայտարարեց, որ այսօր զանգվածաբար ոտնահարվում է անմեղության կանխավարկածը. «Եթե ուզում եք որեւէ մեկին հեռացնել որեւէ դիրքից, նրա վրա կարում եք որեւէ մի գործ, ապահովում եք հանրային քարոզչությունը, ներառյալ ֆեյքային գրոհները եւ այդ մարդը դառնում է քավության նոխազ, դառնում է մի սատանա, որի նկատմամբ սկսում են հետապնդումներ»:



Դիտարկմանը, որ նախկինում էլ այդպես էր, նա արձագանքեց, որ եթե անգամ նախկինում այդպես էր, դա չի արդարացնում այսօրվա վարքագիծը: Ի սկզբանե ոտնահարելով ամեն ինչ, ով իշխանության ցանկությանը չի համապատասխանում, միանգամից բռնում տանում են: Սա պետք է կանգնեցնել: հասկացանք, մեծամասնության քվեն եք ստացել, բայց ձեզ դա իրավունք է վերապահում լինել անտակտ, ամբարտավան, իրավական նորմերը ոտնահարո՞ղ»:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ ամեն գնով խնդիր է դրված ազատվել ՍԴ իրենց համար ոչ ցանկալի անդամներից եւ ունենալ սեփական ՍԴ: Նա անդրադարձավ ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն տվող օրենքին՝ նշելով. «Քողարկել կամավորության տակ, ներկայացնել մտրակը գեղեցիկ փաթեթավորմամբ, թե իբր տեսեք, ձեզ գեղեցիկ հուշանվեր ենք տալիս, իսկ իրականում դրա մեջ կա պայթուցիկ նյութ...Պայթուցիկը նա է, որ սա հակասահմանադրական ընթացքով գնացող գործողություն է: Բոլորս հասկանում ենք, որ իշխանությունը իր բոլոր գործողություններով պարտադրում է, կամավորության անվան տակ իրականացվում է պարտադրանք»,-ընդգծեց նա:
Նշենք, որ այս պահին ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները հարցաքննում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: ՍԴ-ի բակում ընթանում է նաեւ բողոքի ակցիա։ Այնտեղ են քաղաքական գործիչներ եւ իրավաբաններ։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ, սակայն պարզ չէ, թե ինչ նպատակով։
Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն  եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը եւ այդ հիմնավորմամբ կրկին դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր