ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

27 դեկ 2019 17:05

Ուկրաինան ցանկանում է ինքնաթիռների համատեղ արտադրություն սկսել Թուրքիայի հետ

Թուրքիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Սիբիգան թուրքական «Milliyet» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է երկու երկրների փոխհարաբերություններին:
Սիբիգան հայտնել է, որ Թուրքիայի հետ իրենք ցանկանում են ինքնաթիռների համատեղ արտադրություն սկսել: Նա նշել է, որ թեմայի շուրջ շարունակվում են բանակցությունները և հավելել, որ Ուկրաինան պատրաստ է ընդունել Թուրքիայի հետ ցանկացած համագործակցություն: Համատեղ արտադրության մեջ նպատակ կա ներառել նաև «AN - 188» մոդելի ինքնաթիռը: Բացի այդ դեսպանը նշել է, որ «Antonov» պետական ավիաշինական ընկերությունը Թուրքիայի օդային շոուների ընթացքում թուրքական լսարանին կարող է զարմացնել աշխարհի ամենամեծ բեռնափոխադրող ինքնաթիռով` «AN-224 Mriya» տեսակով»:
«Համատեղ աշխատանքային խմբեր են ձևավորվել,- տեղեկացրել է դեպսանը: - Սպասում ենք թուրքական կողմի արձագանքին: Այս ծրագիրը երկու կողմի համար էլ ռազմավարական նշանակություն ունի: Եվ նաև շատ ենք հավանում թուրքական «ASELSAN»-ի (ռազմաարդյունաբերական ընկերություն) ավիացիոն համակարգը»:
Դեսպանն անդրադարձել է նաև այս տարի ստեղծված թուրք-ուկրաինական ընկերությանը, որն անօդաչու թռչող սարքեր է արտադրում: Նրա խոսքով` շուտով առաջին թռիչքը կիրականացնի «Akıncı» ԱԹՍ-ն:
Աղբյուրը՝ ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր