Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

27 դեկ 2019 18:00

Պահում եմ ամանորյա երազանքներ, բայց դրանք չեմ բարձրաձայնում

Պահում եմ ամանորյա երազանքներ, բայց դրանք չեմ բարձրաձայնում

Hayacq.com-ի ամանորյա բլից-հարցազրույցը ԱԺ պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հետ:
 
-Եթե 2019թ-ն ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր այն Սերգեյ Մովսիսյանի համար:
 
-Եթե կարճ ձևակերպեմ 2019թ-ը ինձ համար հաջողված, աշխատանքային, լավ տարի էր:
 
-Գլխավոր ձեռքբերումները որո՞նք են եղել:
 
-Բազմաթիվ կարևորագույն օրենքներ ենք ընդունել, որոնք միտված են մեր հայրենակիցների կյանքը հեշտացնելուն: 
Լրջագույն ձեռքբերումներ ենք ունեցել մասնավորապես՝ բանակաշինության, տնտեսական զարգացման, ճանապարհաշինության և այլ ոլորտներում:
 
-Բացթողումների մասին ի՞նչ կասեք:
 
-Ինչպես նշեցի, մենք շատ ձեռքբերումներ ենք ունեցել, բայց մեկ տարում բոլոր խնդիրները լուծել չենք կարող, հետևաբար դեռ շատ անելիքներ ունենք: Բոլոր խնդիրները մենք քայլ առ քայլ լուծելու ենք:
 
-Իսկ որո՞նք են 2020թ-ի սպասելիքները, ակնկալիքները:
 
-2020թ-ին  ակնկալում եմ, որ աճի տեմպերը էլ ավելի կմեծանան և արդեն իսկ մեկնարկած տնտեսական հեղափոխությունը նոր լիցք կստանա:
 
-Ամանորի խորհուրդը Ձեզ համար:
 
-Ամանորի խորհուրդը իր մեջ պարունակում է նոր սկիզբ, նոր նպատակներ, ակնկալիքներ, սպասելիքներ ինչպես նաև անցնող տարվա գնահատում և արժևորում:
 
-Որտե՞ղ և ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը:
 
-Ամանորը ես միշտ դիմավորում եմ իմ հայրական օջախում՝ ընտանիքիս և հարազատներիս հետ միասին:
 
-Ձեր նախընտրած ամանորյա ուտեստը:
 
-Ամանորյա իմ նախընտրած ուտեստը թփով տոլման է:
 
-Սիրո՞ւմ եք պատրաստել խոհանոցում և ի՞նչն է շատ լավ ստացվում:

-Խոհանոցում առհասարակ ոչինչ չեմ պատրաստում, հետևաբար չեմ կարող նշել ինչն է լավ ստացվում:
 
-Ամանորյա երազանքներ պահո՞ւմ եք, հավատո՞ւմ եք հրաշքների:
 
-Իհարկե հավատում եմ հրաշքներին և պահում եմ ամանորյա երազանքներ, բայց դրանք չեմ բարձրաձայնում:
 
-Եթե հնարավորություն լիներ ետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:

-Ես իմ ճակատագրից գոհ եմ և եթե ժամանակը ետ տալու հնարավորություն ուենայի ապա ոչինչ չէի փոխի:
 
-Ձեր ամանորյա մաղթանքը:
 
Նախ ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդի ամանորը և Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ բարեբեր և խաղաղ տարի: 
ՈՒզում եմ, որ 2020թ-ը լինի նորանոր ձեռքբերումների, նվաճումների և հաղթանակների տարի:
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր