ՄԱԿ-ն էլ պետք է հասկանա՝ այն ինչ կատարվում է Ադրբեջանում առաջին հերթին խարան է հենց իր համար          ՀՀ ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը       Տեսանյութ.Սո՛ւս մնացեք, հիմար բաներով դուք եք խաբել այս տարիների ընթացքում․ Լևոն Քոչարյան    

28 դեկ 2019 11:53

Արարատի մարզում տղամարդը 50.000 ԱՄՆ դոլար է պահանջել համագյուղացուց՝ սպառնալով առեւանգել երեխաներին, պայթեցնել տունը

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում 55-ամյա տղամարդը 50.000 ԱՄՆ դոլար է պահանջել նույն մարզի բնակչից՝ սպառնալով առեւանգել երեխաներին, պայթեցնել տունը։
Առաջին սպառնալիքն Արարատի մարզի բնակիչ Վ. Ղազարյանն ստացել է 2019 թվականի փետրվարի 13-ին, իսկ երկրորդը՝ փետրվարի 28-ին. նամակով 55-ամյա տղամարդը վերահաստատել է պահանջը։


Նշենք, որ տուժողը եւ նրա տունը ոչնչացնել սպառնացող տղամարդը ոչ միայն նույն մարզի բնակիչ են, այլ նաեւ՝ համագյուղացիներ։
Նախաքննական մարմինը 55-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով շորթման համար, սակայն նա ազատության մեջ է. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը։

Մեր տեղեկություններով՝ քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին ու գործն ուղարկվել դատարան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր